Կառավարությունը կքննարկի «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի» ստեղծման հարց
ՀՀ կառավարությունը մտադիր է ստեղծել «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ։ Նախագիծը մշակել և կառավարության վաղվա՝ մայիսի 10-ի նիստում ներկայացնելու է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։