Բրազիլիայի առաջին տիկինը լիճն է ցատկել՝ խեղդվող շանը փրկելու համար
Բրազիլիայի առաջին տիկին Մարսելա Տեմերը ցատկել է նախագահական պալատի տարածքում գտնվող լիճը՝ իր շանը փրկելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով նախագահական պաշտոնական աղբյուրներին:
Տեսնելով, որ Պիկոլի անունով շունը խեղդվում է լճակում, տիկին Տեմերը նետվել է ջուրը՝ կենդանուն օգնելու համար: Խոսքը ջեք-ռասել ցեղատեսակի շան մասին է: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 22-ին:
Այդ օրը տիկին Տեմերը զբոսնելիս է եղել որդու հետ, իսկ շունը ինչ-որ հետաքրքրություն գտնելով լճում, ջուրն է մտել, սակայն չի կարողացել վերադառնալ ափ:
Նշվում է, որ անվտանգության աշխատակցին, որը հրաժարվել ր օգնել շանը փրկելու հարցում, ազատել են աշխատանքից: