Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Апрель
2018

Արևմտյան մամուլն ակտիվորեն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը

0
Արևմտյան մամուլն ակտիվորեն անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը

Արևմտյան գրեթե  բոլոր առաջատար  լրատվամիջոցները այսօր անդրադառնում են Երևանում ծավալված իրադարձություններին:

Բրիտանական BBC  World News հեռուստաընկերությունը արդեն շուրջ ութ ժամ է, ինչ իր լրատվական թողարկումները սկսում է Երևանում ծավալվող իրադարձությունների մասին թարմացվող տեղեկատվությամբ` ուղեկցելով այն «Քաղաքական ճգնաժամ Հայաստանում» լուսագրով:

«2015 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների միջոցով Սերժ Սարգսյանը իշխանական լծակների մեծը մասը նախագահականից տարավ վարչապետի նստավայր», - նշում են BBC-ի լրագրողները:

Բրիտանական հեռուստաընկերությունը նաև հատվածներ է ցուցադրում Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացած հանդիպումից` նշելով, որ Փաշինյան - Սարգսյան հանդիպումից քիչ անց ընդդիմության ղեկավարը բերման ենթարկվեց:

«Իրավիճակը շատ լարված է: Դուք տեսնում եք, որ ոստիկանությունը ցրում է Նիկոլ Փաշինյանի աջակիցներին` ուշադրություն չդարձնելով անգամ նրանցից ոմանց պատկառելի տարիքին: Հիշեցնեմ, որ սա Սերժ Սարգսյանի դեմ բողոքի գործողությունների տասներորդ օրն է», - հիշեցնում է BBC-ի հաղորդավարը:

BBC-ի եվրոպական հարցերով խմբագիր Դենի Էբերհարդի ուշադրությունից չի վրիպել Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, որը վերաբերում էր Մարտի 1-ին. - «Դա բավականին չարագուշակ նախազգուշացում էր: Այսպիսով նա հիշեցրեց տասնամյա վաղեմության իրադարձությունները: Այն ժամանակ, երբ Սարգսայնը գալիս էր իշխանության, մի շարք մարդիկ սպանվեցին: 2008-ին սակայն նա կարողացավ դրա տակից դուրս գալ: Հարկ է նաև նկատել, որ այսօրվա բանակցությունները ավելի շատ շոու էին հիշեցնում, քան հարցը լուծելու իրական փորձ»:

Euronews ալիքը ևս անդրադառնում է երևանյան վերջին իրադարձություններին` գրելով. - «Նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի դեմ Հայաստանում ծավալված բողոքի գործողությունների առաջնորդը ձերբակալվել է հերթական ցույցի ժամանակ»: Լրատվամիջոցը հատուկ նկատում է, որ «Փաշինյանը ձերբակալվեց վարչապետի հետ անհաջող բանակցություններից հետո»:

«Հայաստանում մեկնարկած և ավելի քան մեկ ամիս շարունակվող լայնածավալ բողոքի գործողությունների առաջնորդը ձերբակալվել է», - գրում է The Washington Post-ը` նկարագրելով նաև դրանից հետո ստեղծված իրադրությունը. - «Քաղաքի փողոցները թնդում են  մեքենաների ազդանշաններից: Սա բողոքն արտահայտելու նոր ձև է Հայաստանի համար»:

«Իրավիճակը Հայաստանում փոխվել է, և Դուք չեք պատկերացնում Հանրապետությունում տիրող իրավիճակը: Դուք Հայաստանի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը», - Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի այս խոսքերն է մեջբերում ևս մեկ առաջատար ամերիկյան լրատվամիջոց` The New York Times-ը` նույնպես հատուկ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին, որ Փաշինյանը ձերբակալվեց Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

CNN-ը ևս չի շրջանցել երևանյան դեպքերը կանգ առնելով նաև Սարգսյան - Փաշինյան հանդիպման արտաքին պատկերի վրա:

«Ուղիղ հեռարձակմամբ ցուցադրված այս հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը կոստյումով էր, իսկ Նիկոլ Փաշինյանը` կամուֆլյաժ շապիկով, ձեռքն էլ վիրակապված», - դիտարկում են CNN-ի լրագրողները` նույնպես ընդգծելով, որ հայաստանյան բողոքի ակցիաների ղեկավարը ձերբակալվեց այս հանդիպումից քիչ անց:

«Ընդդիմության առաջնորդի ձերբակալությունից հետո հայաստանյան քաղաքական ճգնաժամը է'լ ավելի է խորանում», - նկատում է լոնդոնյան Daily Telegraph-ը: Նկարագրելով բողոքի գործողությունների մասնակիցների շրջանում տիրող տրամադրությունները` թերթը գրում է. - «Ընդդիմության աջակիցները քննադատում են 63-ամյա Սերժ Սարգսյանին երկրում աղքատության [մեծ] ծավալների, կոռուպցիայի և ամենակարող օլիգարխների առկայության  համար: Բողոքի ակցիաների մասնակիցները Սարգսյանին մեղադրում են նաև իշխանությունից կառչելու համար, քանի որ նա 10 տարի որպես նախագահ պաշտոնավարելուց հետո այժմ էլ նշանակվել է վարչապետի պաշտոնում»:

Լոնդոնում լույս տեսնող հեղինակավոր Guardian-ը գրում է. - «Արդեն մի քանի օր է, ինչ տասնյակ հազարավոր մարդիկ երթեր են կազմակերպում Երևանի փողոցներում` արգելափակելով դրանք և նստացույցեր կազմակերպելով»: Խոսելով բողոքի ակցիաների պատճառների մասին`  Guardian-ը գրում է. - «2015-ին հաստատված սահմանադրական փոփոխությունների համաձայն, իշխանության լծակների մեծամասնությունը անցավ վարչապետին, իսկ նախագահի պաշտոնը առավելապես արարողակարգային բնույթ է կրում: Ընդդիմության պնդմամբ, այդ փոփոխություններով Սարգսյանը Հայաստանի ցմահ ղեկավար է դառնում»:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

Спортсмены Росгвардии завоевали более 10 медалей на международных и российских соревнованиях по плаванию


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Соболенко вышла в полуфинал турнира WTA-1000 в Мадриде


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире




Путин в России и мире
Москва

Путин с Собяниным приехали в Храм Христа Спасителя на Пасхальное богослужение


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Аудио возможности для Поэтов и Писателей.



Москва

«Деньги обесценятся уже точно»: когда обвалятся доходы россиян, рассказал эксперт

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net