Երթուղայիններ, տուրիստական մեքենաներ և պատվերով ավտոբուսներ. ինչով են տեղաշարժվում ոստիկանության զորքերը
![Երթուղայիններ, տուրիստական մեքենաներ և պատվերով ավտոբուսներ. ինչով են
տեղաշարժվում ոստիկանության զորքերը](http://hetq.am/static/news/b/2018/04/87687.jpg)
Վերջին օրերին Երևանում ընթացող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությունն իր
ուժերը տեղափոխելու համար օգտվել է ոչ միայն ծառայողական, այլև երթուղային,
տուրիստական և պատվերով միկրոավտոբուսներից ու ավտոբուսներից: Վերջիններիս
սեփականատերերը կամ շահագործող ընկերությունների տնօրեններն ասում են, որ
համաձայնություն չեն տվել ոստիկանությանը՝ իրենց մեքենաներն օգտագործելու
համար: Բացի այդ, հատկապես ցուցարարներին բերման ենթարկելու համար,
ոստիկանությունն օգտագործում է համարանիշներ չունեցող քաղաքացիական
մեքենաներ, ինչը օրենքի խախտում է և ենթադրում է տուգանք՝ 200 հազար դրամի
չափով: