«Ֆուտբոլը Բարեկամության համար» ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար. Ընտրված գաղափարը կարևոր է մեզ համար
«Ֆուտբոլը Բարեկամության Համար» ծրագրի Անդրկովկասի և Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավարն Ամինա Կոնուրբաևան է, ով գտնվում է Երևանում և կոնֆերանսի է մասնակցել ՀՖՖ-ում:
Armsport.am-ի հետ զրույցում Ամինան խոսել է մրցաշարի կարևորության մասին.
«Այս պրոյեկտը «Գազմպրոմի» ծրագիրն է, որն արվում է ՖԻՖԱ-ի հետ համատեղ:
Այս տարի բոլոր միջոցառումները լինելու են Մոսկվայում: Նպատակը պատանի սերնդի մեջ մտերմության, ընկերության սերմանումն է նաև կարևոր են մշակութային փոխհարաբերությունների նրբությունները: «Աշխարհը առանց պատերազմի, ռասիզմի». այս գաղափարը շատ կարևոր է մեզ համար: Մի տեղ են հավաքվելու տարբեր երկրների երեխաներ, ովքեր խաղալու են միասին: Երեխաները ընկերության տարածման երաշխավորներն են:
Կարևոր միջոցառումներից մեկը երեխաների միջազգային ֆորումն է «I'm changing the world» կարգախոսով: Այս տարի գրեթե ամբողջ աշխարհը մասնակցում է՝ ավելի քան 90 %-ը: «Գազմպրոմը» հետաքրքրված է ապագայով, դրա համար աշխատում ենք եկող սերնդի հետ»: