Ավստրալիայի երբեմնի ամենահարուստ մարդը թողնում է բիզնեսն ընկճախտի պատճառով
Ավստրալացի միլիարդատեր Ջեյմս Փեքերը, որը 2006-2007 թվականներին հանդիսանում էր երկրի ամենահարուստ մարդը, հեռացել է Crown Resorts Ltd ընկերության տնօրենների խորհրդից հոգեկան վիճակի հետ կապված առողջական խնդիրների պատճառով:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով տեղի աղբյուրը, 50-ամյա գործարարը հետ կքաշվի բոլոր գործերից և պարտականություններից: Նրա առողջության հետ կապված մանրամասները չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ միլիարդատերը 2000-ականների սկզբից ի վեր պայքարել է ընկճախտի դեմ:
Փեքերը Crown Resorts ավստրալական խոշորագույն ժամանցային ընկերության տնօրենների խուրհուրդ էր վերադարձել 2017-ի օգոստոսին: Մինչ այդ նա ուժերը կենտրոնացրել էր այլ նախագծերի իրականացման գործում և ավելի քիչ ուշադրություն էր դարձնում ընտանեկան գործին:
Forbes ամսագիրը Փեքերի կարողությունը գնահատում է 4 մլրդ դոլար: Նա հանդիսանում է Crown Resorts խոշորագույն բաժնետերը և ղեկավարում է Ավստրալիայում և Լոնդոնում տեղակայված խաղատների աշխատանքը: