Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

Ապրում ենք մի աշխարհում, որտեղ փողը գնալով ավելի քիչ կարևոր է դառնում, առաջնային է դառնում տաղանդավոր մարդը. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

0

Մենք յուրահատուկ ժամանակներում ենք ապրում, որտեղ լավն ու վատը շատ ավելի մոտ են, քան նախկինում: Մտածիր և կապիր (think and connect). սա է խելացի, կրթված մարդկանց նույն արժեքի շուրջ համախմբելու լավագույն ուղին: 

Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը այսպես ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Նա իրեն ունկնդրելու եկած ուսանողներին ներկայացրեց իրենց ծրագրերի, կրթության, ուսուցչի դերի, Հայաստանի զարգացման և ընդհանրապես երազանքին հասնելու ճանապարհի իր պատկերացումների մասին:

«Մտածիր՝ ստեղծիր (think and create). սա այն փուլն է, երբ այդ մարդկանց իրար հետ կապելուց հետո մտածում հետաքրքիր, անսովոր ու հավակնոտ որևէ նոր բան ստեղծելու մասին: Մտածիր և գործիր (think and act)՝ այստեղ ոչ միայն մտածում ես, այլև՝ գործում: Այսպիսին է, կարծում եմ, վերջին 15 տարիներին մեր ծավալած գործունեության հիմնական նկարագիրը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց նպատակն է հասնել մի բանի, որը ոչ միայն կչափվի փողով, այլև երջանկություն կբերի:

Ռուբեն Վարդանյանը մատնանշեց «Երջանկության մասին» Համաշխարհային Բանկի զեկույցը. «Գիտե՞ք Հայաստանը որ հորիզոնականում է՝ 129-րդ: Ինձ դա դուր չի գալիս: Ես դա չեմ ակնկալում: Չեմ կարծում, որ դա ճիշտ է մեզ համար։ Դա չի վերաբերում ՀՆԱ-ին, թե քանի անգամ ենք գնում ռեստորան կամ ինչ մեքենա ենք վարում: Դա այն մասին է, թե մենք ինչ ենք մտածում մեր մասին, որն է մեր երազանքը, ինչ ենք մտածում ապագայի մասին և արդյո՞ք իսկապես հավատում ենք, որ կարող ենք ավելի լավ բան անել հաջորդ սերնդի համար»։

Ռուբեն Վարդանյանն իր ելույթում առանձնակի կարևորեց կրթության դերը Հայաստանի զարգացման հարցում: Նա նկատեց, որ ընդհանրապես կրթությունն այսօրվա աշխարհի ամենամեծ արդյունաբերությունն է:

«Սակայն, ցավոք, այն լավ չի կառավարվում: Պահանջարկը առաջարկին չի համապատասխանում: Մարդիկ շատ են հիասթափվում, քանի որ չգիտեն՝ ավարտելուց հետո ինչպես են իրենց սովորածը կիրառելու աշխատանքի մեջ»,- ասաց նա: 

Նրա դիտարկմամբ՝ կրթությունն այսօր փոխվում է, որովհետև մասնագիտությունը, որն ընտրում ես այսօր, կարող է հինգ կամ տասը տարի հետո՝ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում գոյություն չունենալ: «Դա բոլորիս դրդում է սովորել ողջ կյանքի ընթացքում: Կրթությունը ֆինանսապես կայուն չէ և հաճախ կառավարվում է պետության կողմից»,- նշեց նա:

Ռուբեն Վարդանյանն իր համար ցավալի իրողություն մատնանշեց՝ կրթության ոլորտում այսօր ամենամեծ ճգնաժամն այն է, որ շատ երկրներում ուսուցիչները պատշաճ հարգանքի չեն արժանանում հասարակության կողմից:

«Ուսուցչի կերպարի վերականգնումը մեծագույն մարտահրավեր է ցանկացած հասարակության համար: Ուսուցչի դերը կարևոր է յուրաքանչյուր երկրի հաջող ապագայի համար: Ուսուցիչներ, մենթորներ, մարդիկ, որոնք օրինակ են, և ոչ միայն կրթում են և կիսվում տեղեկատվությամբ, այլև արժեքներ են փոխանցում, ոգեշնչում են կաղապարներից դուրս մտածել, անել արտասովոր բաներ: Դա հեշտ չէ, քանի որ ոչ մեկս էլ ապահով միջավայրում չենք. բոլորս վախենում ենք ապագայից, չգիտենք՝ ինչ է լինելու վաղվա օրը»,- ասաց նա:

Հայ անվանի գործարարը նաև նկատեց՝ մարդիկ իսկապես վախենում են իրենց ապագայի համար, քանի որ չեն կարող կանխատեսել, թե առաջիկա տարիների ընթացքում ինչ է լինելու, որ մասնագիտությունը կդառնա ամենագրավիչը, ինչպես կվարձատրվի ինքը:

«Այսօր իրականությունների միջև տարբերություններն անկառավարելի են դարձել: 10 տարի անց կարող ենք ապրել մի աշխարհում, որտեղ հնարավոր չի լինի կեղծ լուրերը տարբերել իրականությունից: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հաջողության երբեմնի կարևոր բաղադրիչ համարվող փողը գնալով ավելի քիչ կարևորություն է ձեռք բերում. առաջնային է դառնում տաղանդավոր մարդը: Գումարը դառնում է անկարևոր, քանի տաղանդավոր մարդը, որի համար, օրինակ, ֆուտբոլային ակումբը հսկայական գումարներ է վճարում, կարող է փոխել ողջ խաղը: Ի դեպ՝ ամենուր է այդպես, ոչ միայն ֆուտբոլում»,- ասաց նա:

Իր ելույթի եզրափակիչ մասում Ռուբեն Վարդանյանը ուսանողներին կոչ արեց մեծ երազանքներ ունենալ և քաջ լինել դրանք իրականացնելու ճանապարհին:

«Եթե ունեք մեծ երազանք, պետք է լինեք շատ քաջ: Քանի որ երազելը ենթադրում է նաև ձախողումներին պատրաստ լինել: Եթե դուք պատրաստ եք դրան, դուք պետք է նաև պատրաստ լինեք ոչ հարմարավետ իրավիճակների: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ մարդիկ ծիծաղեն և ասեն՝ օ՜, ոչ դուք չեք կարող անել դա: Սակայն առանց դրա որևէ բանի հասնել չեք կարող: Մենք հաճախ լսում էինք, որ այն, ինչ պատրաստվում ենք անել, անհնար է: Նույնը ասում էին «Ավրորա» ծրագրի մասին՝ ինչո՞ւ է այն հարկավոր ձեր նման աղքատ երկրին: Մենք նաև շատ սխալներ ենք գործել այս 15 տարվա ընթացքում, բայց միայն սխալ գործելով կարելի է փոփոխությունների հասնել: Հուսով եմ, որ այն, ինչ սովորում եք համալսարանում, չի սահմանափակվում միայն լավ, կարևոր գիտելիք ստանալով, սովորում եք նաև լինել քաջ, գործել, վստահել, կապեր հաստատել և արարել: Ես ցանկանում եմ, որ դուք խիզախ լինեք և չվախենաք սխալներից: 

Մենք «իդեալական փոթորկի» իրավիճակում ենք, այնքան բաներ են փոխվում քաղաքական, սոցիալական, մարդկային արժեքների տիրույթում: 

Համարում եմ, որ իմ ընտանիքի հետ կարող եմ դերակատարություն ունենալ ապագան ավելի պայծառ դարձնելու հարցում: Ես ցանկանում եմ ցույց տալ, որ չնայած փոքր երկիր լինելուն և բարդ տարածաշրջանում գտնվելուն, Հայաստանը կարող է շատ ազգերի համար առաջատար մոդել լինել: Մենք կարող ենք ոչ միայն լավը լինել մեզ համար, այլև որևէ լավ բան անել աշխարհի համար: Իմ մեծ երազանքն է նպաստել, որ աշխարհն ավելի լավն ու ավելի ապահով դառնա»,- ասաց նա:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 17 московских стационаров работают в полностью цифровой среде


Спорт в России и мире
Москва

Инвестор построит физкультурно-оздоровительный комплекс в Северном Медведкове


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Столичная «дочка» Росводоканала займется строительством липецких очистных сооружений за 1,9 млрд рублей





Путин в России и мире
Москва

Ушаков: Заявление Путина и Ким Чен Ына указывают на плотную координацию


Лукашенко в Беларуси и мире
Минск

Белорусские рабочие будут строить АЭС в России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Начинка — нацизм": Захарова вскрыла истинную суть Киева после слов приспешника Зеленского о Крыме


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Песня

Жителей и гостей Тульской области приглашают на музыкальный фестиваль "Песни Бежина луга"



Москва

«Россия всегда в роли догоняющей»: актер Козловский сравнил РФ и США

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net