Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

ՍԴՀԿ-ն դեմ է անձնավորված պայքարին, շատ ավելի կարևոր են համակարգային փոփոխությունները. Նարեկ Գալստյան

0

Դեռ հայտնի չէ, թե ով է Հայաստանի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն, պայքար տանենք, որ ինչ անենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: «Երկրորդ, այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունն է մեծամասնություն խորհրդարանում և կարծես թե այս խորհրդարանի լեգիտիմությունը դեռ չի դրվել կասկածի տակ: Այսինքն, ՀՀԿ-ին է մնալու այդ սահմանադրական իրավունքը՝ առաջադրելու վարչապետի թեկնածու»,- նշեց նա: Նարեկ Գալստյանի խոսքով՝ ՍԴՀԿ-ն չի միանալու այսօր տարբեր քաղաքական ուժերի նախաձեռնած իշխանափոխությանը, փոխարենը՝ մայիսի 1-ին նախաձեռնելու է սեփական հանրահավաքը:

- Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում առաջադրվելու և նրա իշխանության դեմ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանրահավաքների շարք է սկսել: Ապրիլի 3-ից փողոցային պայքարի է դուրս գալու նաև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՍԴՀԿ-ն մինչև ապրիլի 16-ը՝ վարչապետի ընտրությունը, ինչ-որ քայլեր նախաձեռնելո՞ւ է:

- Նախևառաջ դեռ հայտնի չէ, թե ով է Հանրապետականի թեկնածուն: Երկրորդ, այնուամենայնիվ Հանրապետական կուսակցությունն է մեծամասնություն խորհրդարանում և կարծես թե այս խորհրդարանի լեգիտիմությունը դեռ չի դրվել կասկածի տակ: Այսինքն, եղած բոլոր երևույթներով, այնուամենայնիվ, անգամ այն քաղաքական կազմակերպությունները, որոնք իրենց ընդդիմություն են համարում խորհրդարանում, մանդատները վերցրել են, նշանակում է ընդունել են պառլամենտի լեգիտիմությունը: Այս պարագայում կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությանն է մնալու այդ սահմանադրական իրավունքը՝ առաջադրելու վարչապետի թեկնածու:

- Այսինքն, եթե վարչապետի թեկնածուի անունը հայտարարվի դուք նորից պայքար չե՞ք սկսի:

- Պայքար տանենք, որ ի՞նչ անենք: Ասածս այն է, որ այսօրվա քաղաքական դաշտում շատ հստակ է, որ սրացումների ու բախումների փոխարեն պետք է մտածել, որ ունենք նոր խորհրդարանական համակարգ և այդ խորհրդարանական համակարգը պետք է օգտագործենք ավելի դրական, ավելի լավ երկիր ստեղծելու համար: Եվ հենց դրան է նվիրված մայիսի 1-ի մեր հանրահավաքը: Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի անձին կամ անձնավորված պայքարին, ընդհանրապես, անձնավորված պայքարին դեմ ենք: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի համակարգային փոփոխություններ երկրում տեղի ունենան:

- «Հանուն Հայաստան պետության» ճակատից «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանը և «ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը տարբեր քաղաքական գործիչների հետ միավորվելու բանակցություններ են սկսել: ՍԴՀԿ-ի հետ հանդիպել են նշված գործիչները, Ձեզ հետ բանակցություններ ընթանո՞ւմ են:

- Ոչ, մեզ հետ ոչ ոք չի բանակցում, մենք այդ գործընթացի հետ որևիցե կապ չունենք:

- Ճակատի պայքարը ձեր կարծիքով ինչո՞վ կավարտվի, կարո՞ղ են նրանք հաջողության հասնել: Իրենք հայտարարում են, որ իշխանափոխության են գնում:

- Հիմա Հնչակյան կուսակցությունը հանդես է գալիս իր քաղաքական օրակարգով, բոլոր այն օրակարգերը, որոնք հանգեցնելու են հերթական հիասթափությանը, մենք չենք միանալու: Իսկ այս շարժումը նույնպես հանգեցնելու է հերթական հիասթափության իրենց կողմնակիցների կողմից: Երկրորդ, ընդհանրապես քաղաքականության մեջ ծայրահեղության կամ զենքով հարցեր լուծելուն Հնչակյան կուսակցությունը երբեք կողմնակից չի եղել և չի էլ կարող լինել:

- Բայց ճակատի ներկայացուցիչները հայտարարում են, որ խաղաղ ճանապարհով են փորձելու իշխանափոխության հասնել:

- Ես չեմ ասում, որ իրենք ոչ խաղաղ ճանապարհով են անում, բայց կրկնում եմ՝ աջակցել մի շարժման, որը երկու տարի առաջ զենքի ուժով փորձեց իշխանափոխության անել, և ցավոք սրտի, նաև զոհեր եղան: Զոհվեցին իսկապես անմեղ մարդիկ, որոնք իրենց ծառայությունն էին իրականացնում: Նմանատիպ շարժումների պրոպագանդան անգամ ծայրահեղություն է: Բայց ցանկացած քաղաքական կազմակերպություն ունի ինքն իր որդեգրած քաղաքականությունը, որին հավատում է:

- Tert.am-ի հետ զրույցում դուք ավելի վաղ ասել էիք, որ սոցիալական խնդիրներով բողոքի ակցիա եք իրականացնելու, ի՞նչ եղավ այդ գործընթացը:

- Մայիսի 1-ին՝ ժամը 17:00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում, առիթն օգտագործելով աշխատավորների միջազգային օրը Հնչակյան կուսակցությունը կազմակերպելու է հանրահավաք-երթ, նվիրված երկրում առկա այն սոցիալական մարտահրավերներին, որոնք հնարավոր է լուծել: Մենք գնում ենք մեր ուրույն ճանապարհով և մայիսի 1-ի հանրահավաքի ժամանակ փորձելու ենք ներկայացնել այն խնդիրները, որոնց լուծմանը մենք հավատում ենք և որոնց լուծման ճանապարհային քարտեզը կարող ենք ներկայացնել:

- Վերջին շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական, փողոցային պայքար սկսելու դեպքում չեն կարողանում մարդ հավաքել իրենց շուրջը, առավելագույնը երևի թե 200-300 մարդն է: Ձեր ակցիայի դեպքո՞ւմ էլ նույն պատկերին ականատես կլինենք, թե՞ դուք այլ ակնկալիքներ ունեք:

- Հնչակյան կուսակցությունը գնում է այդ հանրահավաքին շատ հստակ, սոցիալական խնդիրներով, երկրում առկա սոցիալական անարդարության, սոցիալական բևեռվածության խնդիրների բարձրաձայնման, թե դրանց լուծման մեխանիզմների առաջարկով: Եվ այս սոցիալական խնդիրները վերաբերում են բոլորին, այդտեղ կարմիր գծով գնում է, թե վարկային սարսափելի իրավիճակը, որ կա մեր երկրում, թե այն սարսափելի տոկոսադրույքները, որոնք կան, և այլն: Աշխատողների իրավունքները, գործազրկության մակարդակը, սրանք ամենակարևոր խնդիրներն են, որ այսօր երկրում կան: Մարդկանց թվի մասով էլ, կապրենք կտեսնենք, համենայնդեպս, մենք ամենօրյա աշխատանք ենք տանում այդ ուղղությամբ: Հնչակյան կուսակցությունն ունի կուռ կազմակերպված կառույցներ ամբողջ Հայաստանում և բոլոր մեր ընկերները մասնակցելու են այդ հանրահավաքին:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал об открытии нового перехода на вокзал Зеленоград-Крюково


Спорт в России и мире
Москва

На ВДНХ пройдет Удмуртский национальный праздник Гербер


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Повернення Калініної до топ-50 та втрачені позиції Світоліної. Оновлені тенісні рейтинги WTA та ATP


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Электромобиль Xiaomi SU7 начали продавать в России





Путин в России и мире
Москва

Третий визит Путина: Узбекистан стал Москве ближе Казахстана. Как среагировал Кремль на "заигрывание" Астаны с Лондоном.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Белый дом признал причастность к выработке «формулы мира» Киева


Навальный в России и мире
Москва

Раз нет протестов, будут санкции: как навальнисты и команда Ходорковского меняют стратегию борьбы с Россией



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



МакSим

Аномалия как у МакSим. Младенец с шестью пальцами попал в больницу



Москва

Сергунина: крупнейшей площадкой празднования Дня защиты детей станет ВДНХ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net