123ru.net
World News in Armenian
Март
2018

Մեր նպատակն է մեծացնել առաջնային օղակի մասնագետների պատասխանատվությունը. Լևոն Ալթունյանն այցելել է Շիրակի մարզ

0

Մարզերի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) բժիշկների հետ հանդիպումները մեկնարկեցին ՀՀ Շիրակի մարզում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«Առողջության պահպանման առաջնային օղակը համակարգի դեմքն է: Բնակչության հետ ավելի ակտիվ շփումներ դուք եք ունենում: Այս օղակն ուժեղացնելով մենք մի շարք խնդիրներ ենք լուծում»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն Ախուրյանում առաջնային օղակի բժիշկների հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը նշել է, որ ԱԱՊ օղակի բժիշկների հետ հանդիպումների  ժամանակ կներակայացնի նախարարության կողմից իրականացվող ծրագրերը` դրանք բնակչությանը հասցնելու նպատակով: Միաժամանակ համատեղ կքննարկվի առաջնային օղակի բարելավման տեսլականը և կուրվագծվեն մոտեցումները։

Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե նախորդ այցերից հետո ինչ փոփոխություններ են կատարվել, մեկ առ մեկ ծանոթացել, թե քանի բնակիչ ունեն կցագրված, հատկապես ինչ շեշտադրումներ են արվում բուժառուների հետ շփումների ժամանակ։ Նախարարն ընդգծել է, որ մարզերում հիվանդանոցային բուժման ընդհանուր ծավալներում պետք է նվազեցվեն թերապևտիկ ծառայությունները։

«Եթե առաջնային օղակն ավելի համարձակ և պրոֆեսիոնալ գործի, կնվազեն նման հոսպիտալացումները»,- ասել է նախարարը` նշելով, որ այդ ճանապարհով տնտեսված միջոցները կուղղվեն առաջնային օղակի բժիշկների  աշխատավարձները բարձրացնելուն։ Նա հավելել է, որ բացի ֆիքսված աշխատավարձից առաջնային օղակի բժիշկները կստանան բոնուսներ։

«Մեր նպատակն է մեծացնել առաջնային օղակի մասնագետների պատասխանատվությունը բնակչության առողջության պահպանման գործում: Այդ նպատակով նախկին դիսպանսեր և կանխարգելիչ հետազոտությունները կիրականացվեն նոր մեթոդաբանությամբ և նոր մոտեցումներով: Միաժամանակ, տարվա ընթացում համատեղ կքննարկենք ԱԱՊ օղակի բարեփոխման մեր տեսլականը և ձեր կարծիքները հաշվի առնելով կմշակենք ոլորտի զարգացման ծրագիրը»,- ընդգծել է Լևոն Ալթունյանը:  

Մասնագետների հետ քննարկվել է, թե ինչ նորմատիվներ կարող են ձևավորել բոնուսները։

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի հաջորդ կանգառը Գյումրու բժշկական կենտրոնում էր, որտեղ բուժաշխատողների հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը նախարարին ներկայացրել է վերջին շրջանում կատարված բարելավումները ինչպես ծառայությունների զարգացման, այնպես էլ երիտասարդ մասնագետների ներգրավման ուղղությամբ: Նա նշել է, որ սեպտեմբերից կենտրոնում կիրականցվի նախարարության նախաձեռնած` կուրության կանխարգելման նպատակով կատարակտի անվճար վիրահատության ծրագիրը: Բժիշկների հետ քննարկվել են կլինիկական ուղեցույցների ներդրմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Անդրադառնալով հիվանդանոցում աշխատող բժիշկների կողմից դեղատոմս դուրս գրելու հարցին, պարզաբանվել  է, որ բուժող ցանկացած բժիշկ կարող է դուրս գրել դեղատոմս, միայն թե պետք է այն գրանցվի համապատասխան մատյանում: 

ԱԱՊ բժիշկների հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Արթիկի և մերձակա բժշկական կենտրոնների մասնագետների հետ: Նրանց ևս ներկայացնելով առաջնային օղակի բարեփոխման տեսլականը` Լևոն Ալթունյանը կարևորել է առաջնային օղակի պատասխանատվությունը բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման գործում: Այստեղ ևս կառուցողական քննարկում է ծավալվել բնակչության առողջ կյանքի տևողության երկարացման գործում այս օղակի մասնագետների գործառույթների, բոնուսներով նրանց պատասխանատվությունն ու վարձատրությունը բարձրացնելու մեխանիզմների շուրջ։ Նախարարն ընդգծել է, որ բոնուսների հիմք կհանդիսանան ոչ թե գործողություններ, այլ չափելի արդյունքներ։

«Ձեր արդյունավետ աշխատանքի շնորհիվ մենք կարող ենք հասնել նրան, որ մարզերում թերապևտիկ ծառայությունները հիմնականում մատուցվեն առաջնային օղակում կամ ցերեկային ստացիոնարներում»,- նշել է նախարարը:

Այնուհետև նախարարն այցելել է Արթիկի Մոր և մանկան առողջության կենտրոն, ծանոթացել մատուցվող ծառայություններին, կադրային և նյութատեխնիկական հագեցվածությանը։

Բոլոր հանդիպումների ժամանակ Լևոն Ալթունյանը պատասխանել է բժիշկներին հետաքրքրող հարցերին: Նա հորդորել է հարցեր կամ առաջարկություններ լինելու դեպքում դիմել նախարարություն:

Հանդիպումներին մասնակցել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Մեսրոպ Բզնունին և ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин рассказал о новых резидентах ОЭЗ «Технополис Москва»


Спорт в России и мире
Москва

«Спартак» — «Динамо» Москва — 2:2. Видеообзор матча РПЛ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Касаткина вышла в 1/4 финала турнира WTA в Сеуле


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

При переиздании Красной книги Москвы планируют использовать ИИ





Путин в России и мире
Москва

Путин и глава Туркменистана обсудили подготовку к саммитам СНГ и БРИКС


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский: Ни США, ни Британия не дали разрешения на удары вглубь России


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Обвиняли в кражах денег с банковских карт музыканта и его жены: экс-помощнице Шнурова вынесли приговор



Москва

Задержанного за разгром могилы Маслякова отправили в психбольницу

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net