Ford ընկերությունը 1.4 մլն ավտոմեքենա է հետ կանչում՝ ղեկի խափանման պատճառով
Ամերիկյան մեքենաշինական հսկան 1.4 մլն ավտոմեքենա է հետ կանչում ղեկանիվի խափանման պատճառով:
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Ford-ի հաղորդագրությունը, մեքենաները հետ են կանչվում, քանի որ ղեկը կարող է թուլանալ և նույնիսկ դուրս գալ իր տեղից մեքենան վարելու ժամանակ:
Ընկերությունից նշել են, որ իրենք տեղյակ են երկու պատահարի մասին, որոնք տեղի են ունեցել տվյալ խափանման պատճառով:
Հետկանչման ենթակա մեքենաների թվում են Ford Fusion և Lincoln MKZ մոդելները՝ երկուսն էլ 2014-2018 թվականների արտադրության: