Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

ՀՆԱ-ի 3%-ը կազմող և ընդամենը 10 000 աշխատատեղ ապահովող հանքարդյունաբերության պատճառով կորցնում ենք մեր կենսատարածքը. բնապահպան

0

Tert.am-ը Նոյեմբերյանում նոր հանքավայրի հնարավոր շահագործման առիթով զրուցել է աշխարհագրագետ, «Հայաստանի բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանի հետ: Ըստ Գալստյանի՝ Հայաստանում մետաղական հանքեր շահագործողները հանքահեններ են, որոնք իրենց նպատակներին հասնելու համար, ի դեմս Հայաստանի, գտել են աղքատ երկիր և համապատասխան կառավարություն:

-Պարո՛ն Գալստյան, բնապահպանի համար առաջնային է միայն բնապահպանությունը, բայց ոչ տնտեսությունը, և մյուս կողմից մեր տնտեսական աճի առյուծի բաժինն ընկնում է հանքարդյունաբերությանը:

-Ինչ վերաբերում է տնտեսական էֆեկտին, վերջին 5 տարում ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերությունը տվել է միջինը մոտ 3 տոկոս: Եթե այդ 3 տոկոսի համար արժե այդ ամենը՝ հողը, ջուրը, գյուղմթերքը, մեր կենսոլորտը ոչնչացնել, ուրեմն այդպես մտածողները կարճամիտ մարդիկ են: Իսկ մեր հանքարդյունաբերության աշխատատեղերի քանակը մոտ 10 000 է: Դա Հայաստանի զբաղված բնակչության ընդամենը 0,9 տոկոսն է: Այդ թվերն ինչպե՞ս կարող են հիմք հանդիսանալ ինչ-որ տնտեսական առաջընթացի համար: Չեն կարող:

-Քանի որ տնտեսությունն ու էկոլոգիան ինչ-որ առումով անհամադրելի են, կարո՞ղ եք ասել՝ ինչ ճանապարհով է գնում աշխարհը՝ տնտեսությո՞ւն, թե էկոլոգիա։ Կամ՝ ոսկե միջին, եթե դա հնարավոր է:

-Ամեն պետություն ինքն է որոշում իր ճանապարհը, իր զարգացման ուղին: Պետություններ կան, որոնք որոշել են, որ իրենց համար հանքարդյունաբերությունն անթույլատրելի է ու արգելել են հանքավայրերն իրենց երկրում շահագործելը: Հատկապես դա վերաբերում է փոքր պետություններին՝ Սալվադոր, որն ընդհանրապես արգելել է իր տարածքում որևէ տեսակի մետաղական հանքի շահագործում, Կոստա Ռիկայում է ամբողջությամբ արգելված, կան երկրներ, որոնցում բաց արդյունահանումն է արգելված: Կան տեղեր, որտեղ աղքատ ոսկու հանքերից ցիանիդով մշակումն է արգելված: Այսինքն՝ պետություններն ու ժողովուրդներն իրենք են որոշում՝ ինչ ուղով են զարգանալու:

-Մեզ մոտ Ձեր նշած հանքարդյունաբերության բոլոր տեսակներն էլ կան՝ բաց, փակ, ցիանիդով. դրանք արդյո՞ք նորմատիվային են, տեխնոլոգիական խախտումներով չեն:

-Տեսեք՝ հարցն ինչումն է. եթե մենք խոսում ենք Հայաստանի՝ որպես աշխարհագրական տարածքի մասին, որն ունի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ակնհայտ է, որ այն ծավալի հանքարդյունաբերությունը, որը Հայաստանում կա և նախատեսվում է իրագործել, բերելու էկոլոգիական լրջագույն հետևանքների և մեր պետության էկոլոգիական անվտանգության խաթարման: Այսինքն՝ մենք ունենալու ենք կենսատարածքների կորուստ, ջրային մաքուր պաշարների կորուստ, աղտոտված տարածքներ՝ ջրեր, հողեր, մթերք, գյուղատնտեսական արտադրանք, որը մեր ընդհանուր անվտանգության վրա կազդի, և պետությունն այլ տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունների կորուստներ կունենա:

-Ձեր ընդդիմախոսներից մեկը՝ «Գեոթիմ» ՓԲԸ Կայունության գծով ավագ մենեջեր, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Ստեփանյանը, որը հանքարդյունաբերության ոլորտի մասնագետ է, նշել էր, որ միֆ է այն, որ հանքարդյունաբերությունն իրականացվում է միայն աղքատ երկրներում։ Իրականում հանքարդյունաբերություն կա խոշոր երկրներում և այդ թվում՝ Մեծ ութնյակի ու 20-յակի առաջատար երկրներում՝ Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Արգենտինա, Մեքսիկա, Իսպանիա, Նորվեգիա, Շվեդիա կամ Չեխիա, և ցանկը շարունակելի է:

-Ողջ հարցն այն է, որ մենք ո՛չ Կանադա ենք, ո՛չ ԱՄՆ, Ավստրալիա և Շվեդիա և այլ երկրներ, որոնք ունեն տասնյակ անգամ մեծ տարածքներ՝ մի մասն անապատ, մի մասը՝ անօգտագործելի: Իրենք ունեն այդ հնարավորությունը և ունեն այդ շռայլությունն իրենց թույլ տալու իրավունքը: Մենք չունենք այդ իրավունքը, որովհետև կորցնում ենք մեր ապրելու կենսատարածքները: Իսկ լրջագույն արտահանում բերողն այդ խտանյութն է, որը մեզ դարձրել է հանքահումքային կցորդ՝ արտահանում ենք և դրա փոխարեն դոլար և եվրո ստանում. միայն ու միայն դրա համար՝ զարգանալու այլ տեսական չունենալով: Դրա համար դիմում են այս նախնադարյան մեթոդին՝ թալանել ընդերքը և առանց  որևէ վերամշակման, ոչ մի բանի խտանյութն արտահանել ավելի զարգացած երկրներ: Մի բան էլ ասեմ դրա վերաբերյալ. մեր տիպի փոքր երկրների դեպքում, եթե նույնիսկ հանքարդյունաբերության հետ գործ ունես՝ հատկապես մետաղական, դրա արժեքը ՀՆԱ-ի մեջ գոնե պետք է 10 տոկոսից ավելի լինի, որ ինչ-որ տնտեսական էֆեկտի մասին խոսենք: Որը կարող է ընդունելի լինել, գոնե համադրելի համարվել, չնայած այդ հաշվարկները շատ բարդ են ու ինչ-որ տեղ՝ անիմաստ, վտանգավոր էկոլոգիայի ու բնակչության առողջության համար՝ հաշվի առնելով հետևանքները, որ այդ հանքարդյունաբերությունը թողնում է:

-Հայաստանում, կարծեմ, 9 մետաղական հանք կա, քանի՞սն էին ԽՍՀՄ-ի ժամանակ:

-Սովետի ժամանակ Հայաստանում շահագործվում էր 4-5 մետաղական հանքավայր, որոնցից 3-ը փակ ցիկլով էր շահագործվում: Այո, հիմա շահագործվում է 9-ը, բայց նախատեսվում է մինչև 30:

- Չորրորդ Նախագահի հետ կապված. հիշում եք՝ բնապահպանների կասկածները նրա ու «Լիդիանի» առնչության հետ կապված այդպես էլ չփարատվեցին, նրա դեմ ստորագրահավաք էր նախատեսվում...

-Բիզնեսմեն Արմեն Սարգսյանին ճանաչում եմ, նախագահ Արմեն Սարգսյանին ծանոթ չեմ: Մենք բաց նամակ ենք գրել բիզնեսմեն Արմեն Սարգսյանին, որում 3 հարց ենք դրել ու այդ 3 հարցի պատասխանը չենք ստացել: Մնացածը՝ ինչ իր մասին գիտեինք «Լիդիանի» առնչությամբ, գրել ենք վաղուց, երբ դեռ ինքը և ընդհանրապես ոչ ոք տեղյակ չէր, որ նա, հնարավոր է, վիրտուալ նախագահ դառնա… Իսկ թե ինչ կապ ունի «Լիդիանի հետ», ոչ ոք չի կարող հերքել, որովհետև պաշտոնական փաստաթղթերում գրված է, թե ինչ կապեր է ունեցել:

-Շատերին է հետաքրքրում, թե օֆշորային «Պոլիմետալի» հետևում հայաստանյան կամ ռուսաստանյան ի՞նչ պաշտոնյաներ կամ բիզնեսմեններ են: Դուք բացահայտումներ չունե՞ք:

- Չէ, չունեմ, բոլոր այս ընկերություններն էլ գանձագողեր են: Ուրիշ ի՞նչ կարել է ասել: Տարբեր ծագման, տարբեր երկրների, տարբեր հովանավորներ, տարբեր նպատակներ ունեցող գանձագողեր են, հանքահեններ են: Ծովահենների այն տեսակը, որ գտնում է համապատասխան երկրներ, համապատասխան կառավարություններ, համապատասխան աղքատ ժողովուրդ, որը որ կարող է թողնել ամեն ինչ: Բայց մենք չենք թողնելու՝ նկատի ունեմ ժողովրդին:

-Հայաստանում, խիստ շատացել է քաղցկեղը և քաղցկեղից մահացությունը, շատերը դա պայմանավորում են հանքարդյունաբերությամբ ու վատ էկոլոգիայով: Դուք ուսումնասիրություն ունե՞ք, թե հանքավայրերի մերձակա տարածքների բնակչության մոտ հիվանդացության ինչ մակարդակ կա:

-Այս հարցը պետք է ուղղեք Հայաստանի պետական մարմիններին, իսկ հասարակական կազմակերպության համար նման հետազոտություն անցկացնելն անհնարին է: Պետական մարմինները պետք է անեն, որոնք նման ցանկություն չունեն: Կան գիտական մարմիններ, որոնք հատվածական՝ ով ինչքան կարողացել է, արել են նման հետազոտություններ. իրենց հաշվետվությունները կան։    






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин сообщил о планах благоустройства территорий школ и детских садов


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии открылся в «Лужниках»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

«ITF решила пойти по пути WTA и ATP, которые давно допускают россиян» — Янчук


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

От канатных дорог до электрогрузовиков: какие виды ...





Путин в России и мире
Москва

Эрдоган рассказал о переговорах Фидана и Путина на тему выборов в курдских районах в Сирии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

ГосЦирк в Бурятии внушает зрителям силу для новых проектов в делах - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

Пилотов самолета Калининград — Москва попытались ослепить лазером

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net