Նադալի բժիշկ. Ռաֆան սկսել է մանրուքներին ուշադրություն դարձնել
Թենիսիստ Ռաֆայել Նադալի բժիշկ Անխել Ռուիս Կոտորոն հայտարարել է, որ իսպանացու մարզական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել:
«Ռաֆան արդեն մի քանի տարի է ամեն ինչ այլ կերպ է անում: Հիմա նա մանրուքներին ավելի շատ է ուշադրություն դարձնում, քան նախկինում:
Ռաֆան նախապատրաստական առումով դարձել է էլ ավելի կարգապահ: Նրան հետաքրքրել են դիետաները: Այս տարիքում մանրուքները շատ մեծ կարևորություն են ունենում:
Վնասվածքները մարզական կյանքի մի մասն են կազմում: Կարելի է կանխել դրանք, սակայն իրադարձությունները կարող են այնպիսի զարգացում ունենալ, որ կանխումը դժվար լինի:
Նախորդ տարի Նադալը մասնակցել է 18 մրցաշարի: Դրա շնորհիվ Նադալը գլխավորել է համաշխարհային վարկանիշային աղյուսակը»,- բժշկի խոսքն է մեջբերում «El Confidencial»-ը: