Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

Վարչապետի հարցը փորձում են ներկայացնել որպես իշխանության ձևավորման փուլ, սակայն դա քաղաքական կեղծ օրակարգ է. Է. Շարմազանով

0

Հայաստանը նախագահական համակարգ չէ, որ ամեն ինչ կապեն մեկ անձի հետ. անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, փոխվարչապետ, քաղաքական մեծամասնությունը չի փոխվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Հարցը, թե ով կլինի վարչապետ, փորձում են այլ կերպ ներկայացնել՝ որպես նախընտրական շրջան, կամ իշխանության ձևավորման փուլ, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է, ընտրությունները մեզ մոտ ավարտված են»,-ասաց նա։

- Պարո՛ն Շարմազանով, վերջերս ընդդիմության կողմից հայտարարություններ են հնչում, որ Սերժ Սարգսյանը չի լինելու վարչապետ: Մասնավորապես՝ Մուշեղ Սաղաթելյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի փոխարեն Մոսկվան այլ մարդու է նշանակել։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

- Նման հայտարարությունները մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև յուրաքանչյուր քաղաքացի, իսկ Հայաստանում 3 միլիոն քաղաքացի կա, ապրիլից հետո նոր ձևավորված կառավարության մասին կարող է հազար ու մի տեսական գնահատականներ հնչեցնել: Եվ ես չեմ կարծում, որ այս հարցով ԱԺ տեղակալը պետք է բացատրություններ տա: Իրականությունը մեկն է՝ կգա ժամանակը, կհավաքվենք, կքննարկենք և պետության, ազգային շահն ինչպես կպահանջի, այդպես էլ կվարվենք: Հիմա տեսական գնահատականների մրցույթ է սկսվել, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ կանի, վարչապետ կլինի՞, թե չի լինի, ի՞նքը կլինի, ուրիշ ո՞վ կլինի. իրենք ասում, իրենք հերքում են: Ասածս այն է, որ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը ապրիլի 2-ին ձայնը տվել է ՀՀԿ-ին, որի նախագահը Սերժ Սարգսյանն է, որ առաջիկա 5 տարիների համար ստանձնի պատասխանատվություն գործադիրի համար, կազմավորի կառավարություն: Մենք պատասխանատվությամբ ենք վերաբերվում այդ ձայներին, և նրանք են մեզ պատվիրել, որ քննարկենք և ներկայացնենք մեր թեկնածուին: Եվ ասեմ, որ Հայաստանը նոր ընտրական ցիկլում չէ, Հայաստանի նոր ընտրական ցիկլը սկսվելու է 2022-ին, և Հայաստանը նախագահական համակարգ չէ, որ ամեն ինչ կապեն մեկ անձի հետ. անկախ նրանից, ով կլինի վարչապետ, փոխվարչապետ, քաղաքական մեծամասնությունը չի փոխվելու:

- Այսօր քննարկվում է նաև, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, լինի ՀՀ պաշտպանության նախարար. որքանո՞վ է սա հավանական: Առավել ևս, շատերն այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանի թեկնածությունը կհիմնավորվի նրանով, որ երկիրն անվտանգության խնդիր ունի:

-Առաջարկում եմ չշտապել, հապշտապ գնահատականներ չհնչեցնել: Մի բան հստակ է՝ մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել ՀՀ նախագահի պաշտոնում, իսկ դրանից հետո քաղաքական մեծամասնությունն օրենքով սահմանված կարգով կներկայացնի վարչապետի թեկնածու, իսկ թե ում կներկայացնի, կքննարկենք: Իսկ թե մենք ինչ կքննարկենք, ինչ կներկայացնենք, ինչպես կհիմնավորենք, կգա ժամանակը, բոլորը կիմանան:

- Իսկ կա՞ն այլ թեկնածուներ:

- Այդ հարցն առհասարակ չի քննարկվել։ Նորից եմ ասում՝ կգա ժամանակը, կքննարկենք և կասենք։

- Երկրում հնարավոր անկայունություն չե՞ք տեսնում. ըստ մամուլի հրապարակումների՝ մի պահ լինելու է անիշխանության շրջան՝ Սերժ Սարգսյանը չի լինի նախագահ, իսկ այս ընթացքում ընդդիմադիրները ցույցեր են հրավիրելու, իշխանափոխության ծրագիր է հայտարարվել, փողոցային պայքարի ճանապարհային քարտեզ է մշակվում մեկ այլ ճամբարից:

- Կարծում եմ, որ առնվազն երկու տասնյակից ավելի իրադարձություն եք հիշում, երբ ընդդիմությունը կամ ընդդիմության մի փոքր հատվածը կամ դժգոհ քաղաքացիների մի  հատված իշխանափոխության ժամ ու օր է նշանակում, հիմա ես դա ի՞նչ մեկնաբանեմ: Որևէ անկայունություն չկա: Մի խումբ մարդիկ կան, որ ժողով են անում, հավաքվում, խոսում են իրենց կարծիքն են արտահայտում: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, մենք Հյուսիսային Կորեա չենք, որ երթերը ու ցույցերը օրենքով սահմանված չլինեն։ Մեզ մոտ օրենքով սահմանված է յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, և յուրաքանչյուր քաղաքացի օրենքով սահմանված կարգով իրավունք ունի երթեր կազմակերպելու: Հարցը, թե ով կլինի վարչապետ, փորձում են այլ կերպ ներկայացնել՝ որպես նախընտրական շրջան, կամ իշխանության ձևավորման փուլ, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է, ընտրությունները մեզ մոտ ավարտված են:

- Այլ խաղացողների հրավիրելո՞ւ եք կաբինետ, կա՞ նախնական քննարկում՝ մասնավորապես «Ծառուկյան» դաշինքին է վերաբերում։ Եվ ինչպե՞ս եք մեկնաբանում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հայտարարությունը, թե «Ծառուկյան» դաշինքը քննարկում է, որքան իրենք են ուզում, բայց քվեարկում են, ինչպես ՀՀԿ-ն է ուզում:

-Ես կոռեկտ չեմ համարում մեկ այլ քաղաքական դաշինքի անդամի խոսք մեկնաբանել մեկ այլ քաղաքական դաշինքի գործունեության վերաբերյալ, համոզված եմ, որ «Ծառուկյան» դաշինքում կամ գործիչներ, ովքեր կմեկնաբանեն: Իսկ ինչ վերաբերում է ապագա կոալիցիայի ձևաչափերին, մենք ապագա կոալիցիա կառավարության կազմի վերաբերյալ ձևաչափ չենք քննարկենք, կքննարկենք, կհայտարարենք:

- Նախքան վարչապետի թեկնածուին անդրադառնալը, գնահատելո՞ւ եք Կարեն Կարապետյանի կաբինետի գործունեության արդյունքները:

- Կարեն Կարապետյանի կաբինետը Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության կաբինետն է, և կարող եմ ասել, որ այդ կաբինետի թվերը բավականին դրական են, երկրում տնտեսական աճ կա, առևտրաշրջանառության աճ, տուրիզմի աճ կա: Ակնհայտ է, որ 2017 թվականի ցուցանիշները շատ դրական են։ Դրա մասին խոսեց նաև ՀՀ նախագահը նախագահական նստավայրում կառավարության և տնտեսական բլոկի նախարարների հետ խորհրդակցության ժամանակ և հանձնարական տվեց, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում մենք պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ապահովել մակրոտնտեսական աճը, որի դեպքում կարող ենք ակնկալել, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգա այդ դրական միտումները: Ես հասկանում եմ Ձեր հարցի ենթատեքստը և կարող եմ նշել, որ դրական միտումներ կան: Կարեն Կարապետյանին արհեստականորեն Հանրապետական կուսակցությունից մի՛ կտրեք, նա մեր հարգարժան ընկերն է, գործընկերն է, ունի և ունենալու է լուրջ անելիք քաղաքական համակարգում, առանցքային գործընկերներից մեկն է, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է։ Ընդհանուր առմամբ բոլորս կարող ենք փաստել, որ առնվազն 2017 թվականի ցուցանիշներով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցոն կառավարությունն արդյունավետ է:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин: Активно укрепляем отношения с Китаем


Спорт в России и мире
Москва

Военно-спортивный фестиваль Росгвардии в «Лужниках» собрал более 20 000 москвичей и гостей столицы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Россиянка Людмила Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Российские компании придерживаются собственного подхода в ESG





Путин в России и мире
Москва

ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА. ПРО НАУКУ АКТИВНОЙ ВСЕЛЕННОЙ. ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

В сказке театра кукол Ульгэр приключения и опасности, интересные знакомства и встречи - Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети



Москва

«Российская газета»: Депутат Госдумы Сергей Гаврилов предложил отказаться от поддержки иностранных архитекторов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net