Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

Վռուբելի «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գողացված կտավը վերադարձել է Ռուսական արվեստի թանգարան

0

Միխայիլ Վռուբելի՝ քսաներկու տարի շարունակ միջազգային հետախուզման  մեջ գտնվող  «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը, որը 1995 թվականին գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից, կրկին թանգարանում է:

Արվեստասերները նկարը Երևանի Ռուսական արվեստի թանգարանում տեսնելու հնարավորություն կունենան մարտի 17-ից:

«Գողացված «Վռուբելի» վերադարձը» խորագրով ցուցահանդեսը դիտելուց առաջ՝ մարտի 14-ին լրագրողների  հետ հանդիպմանը նկարի մասին խոսեցին ՀՀ մշակույթի նախարարը, թանգարանի տնօրենն ու նկարի վերականգնող մասնագետը:

«Կտավի և դրա դեռ չբացահայտված պատմության միջոցով թանգարանն ավելի մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել և՛ ՀՀ քաղաքացիների, և՛ զբոսաշրջիկների համար: Դա աստվածային նվեր էր թանգարանին»,-«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նա շնորհակալություն հայտնեց հանրահայտ կտավը վերականգնող Իննա Սոլովովային և  Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովային՝ նրանց պարգևատրելով ՀՀ մշակույթի նախարարության  ոսկե մեդալներով:

Ցուցադրությանը ներկայացվելու է նկարի ստեղծման պատմությունը, և մեր օրերի դրա «ոդիսականը»: Ցուցահանդեսում օգտագործված են ձևավորման հատուկ լուծումներ և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք դիտողին կտեղափոխեն Վռուբելյան «Դեմոնիանայի» մոգական աշխարհ:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանի խոսքով՝ ստեղծագործությունը շատ կարևոր է թե՛ գեղարվեստական, թե՛ պատմական տեսանկյունից: «Ցուցադրությանը ներկայացվում է,  թե ու՞մ է նկարը պատկանել, ինչպե՞ս է փոխանցվել մեր թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանին և ինչպե՞ս է այն վերականգնվել»,-ասաց նա:

Մկրտչյանը շեշտեց, որ ցուցադրության շրջանակում մարտի 15-ին թանգարանում  Պետական Տրետյակովյան պատկերասրահի վերականգնող Իննա Սոլովովայի հետ կլոր սեղան հանդիպում կանցկացվի: Հետագայում նախատեսվում է  պատկերասրահի հետ համատեղ կրթական ծրագրերի շարք իրականացնել: 

Կտավը վերականգնած Իննա Սոլովովան պատմեց, երբ այն իրեն են հանձնել, նկարը մանր մասերի է բաժանված եղել: Տպավորություն է ստեղծվել ասես դրա վրա նստել են կամ ինչ-որ ծանր բան դրել: «Վերականգնման կարևորագույն սկզբունքը նկարը չվնասելն էր, քանի որ գործ ունեի Վռուբելի հետ. դա սրբություն է ողջ ազգի համար: Վերականգնել եմ այն՝ չվնասելով, ոչ մի նոր բան չավելացնելով, նախնական տեսքը պահպանելով»,-ընդգծեց Սովոլովան:

Նա ասաց, որ վերականգնում է կտավներն այնպես, ինչպես բժիշկն է իր հիվանդին բուժում և դրանից հետո նկարը պակաս արժեքավոր չի դառնում, այն ավելի է արժևորվում:

Կտավը ստեղծվել է Միխայիլ Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի կապակցությամբ՝ շքեղորեն նկարազարդված երկերի ժողովածուի համար: Գիրքը նկարազարդելու էին հրավիրվել ժամանակի գրեթե բոլոր հայտնի ռուս նկարիչները: Այդ պատվերի շրջանակում Վռուբելը ստեղծել է 36 գծանկար, որոնցից 20-ը ներառվել է հիշյալ հրատարակության մեջ, իսկ դրանցից 11-ը նվիրված էր «Դևը» պոեմին:

Ռուսական արվեստի թանգարանին (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու) պատկանող «Դևը և Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը այդ շարքի եզրափակիչ սյուժետային թերթն է:

Ռուսական «մոդեռնի» նախահայր Միխայիլ Վռուբելի «Դևն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» գլուխգործոցը Ռուսական արվեստի թանգարանից գողացվել էր 1995 թվականին:

22 տարի  միջազգային հետախուզման մեջ գտնվող նկարը հայտնաբերվեց 2017 թվականի մարտին ռուսական հատուկ ծառայությունների կողմից և նույն թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում «Ռուսաստանում Հայաստանի օրեր»-ի շրջանակում պետական Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հանձնվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:

Մինչ թանգարան վերադառնալը, բզկտված նկարը Տրետյակովյան պատկերասրահում շուրջ ութ ամիս վերականգնվել է: 






Загрузка...


Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве


Спорт в России и мире
Москва

Красногорск первым встретил участников международного супермарафона Москва-Минск


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Андрей Рублёв

Теннисисты Рублев, Хачанов и Самсонова не сыграют на Олимпиаде-2024


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Обмен электронными транспортными накладными стал доступен участникам «Биржи грузоперевозок ATI.SU»





Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города»



Москва

В Сергиевом Посаде появится новое швейное производство

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net