Մահացել է «Մերի Փոփինս, ցտեսություն» ֆիլմի ռեժիսորը
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր գործիչ, ռեժիսոր Լեոնիդ Կվինիխիձեն մահացել է 80 տարեկան հասակում: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միության կայքը:
Ռեժիսորի մահվան պատճառը դեռևս չի նշվում: Կվինիխիձեն ծնվել է 1937-ի դեկտեմբերին Լենինգրադում:
Կինեմատոգրաֆիստը հայտնի է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Ծղոտե գլխարկ», «Երկնային ծիծեռնակներ», «Մերի Փոփինս, ցտեսություն», «Դերասանուհին Գրիբովից» ժապավենները:
Վերջինս որպես ռեժիսոր է աշխատել նաև Նովոսիբիրսկի երաժշտական կոմեդիայի թատրոնում և Սանկտ Պետերբուրգի պետական երաժշտական թատրոնում: Արվեստի վաստակավոր գործչի կոչմանը ռեժիսորն արժանացել է 1993-ին: