Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը հիմնանորոգվում է

0
Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը հիմնանորոգվում է

Թբիլիսիում գործող հայկական թատրոնը ավելի քան 160 տարվա պատմություն ունի: Թատրոնի ներկայիս շենքը, որը գտնվում է Քեթևան Ծամեբուլի 8 հասցեում, կառուցվել է 1936 թվականներին, հիմնանորոգվել՝ 1972 թվականին:

Արդեն 7 տարի է շենքը գտնվում է վթարային վիճակում և թատերախումբը գործում է Վրաստանի մայրաքաղաքի այլ թատրոններում՝ հյուրախաղերով հաճախ հանդես գալով նաև Հայաստանում: Հենց այս երեկո Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը մեր հանդիսատեսին կներկայացնի իր խաղացանկային բեմադրություններից մեկը՝ «Օրն անձրևոտ» պիեսը Արմեն Բայանդուրյանի հեղինակությամբ: 

Մինչև ներկայացումը թատրոնի ղեկավարները՝ գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ու տնօրեն Լուիզա Խաչատուրովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտում էին, որ վերջին 7 տարիների ընթացքում թատրոնը ոչ մի վայրկյան գործունեությունը չի դադարեցրել:

Արմեն Բայանդուրյան․ - «Յոթ տարվա ընթացքում թատրոնը ամեն տարի պատրաստել է 4-5 նոր ներկայացում: Տարին մենք խաղում ենք մոտ 50 ներկայացում: Մենք մասնակցում ենք փառատոների, մենք լինում ենք հայաշատ վայրերում: Հայաստանում ենք հաճախ լինում: Մենք գործում են Ռուսթավելու անվան թատրոնի հարևանությամբ, Մարջանիշվիլու անվան թատրոնի հարևանությամբ․ դժվար բան է նրանց հարևանությամբ գործելը, քանզի այս երկու թատրոններն էլ համաշխարհային համբավ ունեցող թատրոններ են»:  

Անդրադառնալով թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներին՝ Բայանդուրյանն ասաց․ - «Մենք անընդհատ դիմում էինք երկրի ղեկավարությանը՝ վարչապետին, նախագահին, մշակույթի նախարարին: Բայց այս յոթ տարվա ընթացքում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել Վրաստանում, և ելնելով այդ մեծ փոփոխություններից, այսքան ձգվեց»:  

Դե իսկ այն պահին, երբ շենքը հիմնանորոգող մասնագետները աշխատանքների ընթացքում հասկացել են, որ շենքն այնպիսի անմխիթար վիճակում է գտնվում, որ վերանորոգումից հետ հազիվ 4 տարի կդիմանա, Վրաստանի մշակույթի նախարարից թատրոնի պատասխանատուները առաջարկ են ստացել՝ քանդել թատրոնի հին շենքը, նորը կառուցվել նույն տեղում՝ նույն արտաքին տեսքով, նույն 570 հոգանոց դահլիճով, ավելի բարենորոգված նախագծով:

«Վրաստանի նախկին վարչապետ, մեծ բարերար Բիձինա Իվանիշվիլին փաստորեն վերցրել է լրիվ շենքի վերակառուցումը իր վրա, և օգոստոս ամսից կատարվում են աշխատանքներ: Ժամանակակից շենք ենք ունենալու․․․ Մի քանի օր առաջ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոչ պաշտոնական այցով եկել էր Թբիլիսի, և Վրաստանի մշակույթի նախարարի հետ անձամբ եկան տեսնելու, թե ինչ դրության մեջ է շենքը: Պարոն նախարարը ևս համոզվեց տեղում, որ սա ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին: Մենք պիտի շատ շնորհակալ լինենք այդ մեծ բարերարին, որ երկու տարի յոթ ամիս հետո մենք ունենալու ենք նոր, ամուր շենք»:

Ի դեպ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքը անկախությունից հետո Վրաստանում կառուցված թատրոնի առաջին նոր շենքն է լինելու:

Հավելենք, որ թատրոնի խաղացանկում 35 ներկայացում կա: Թատրոնի նոր շենքի կառուցումից հետո ավելանալու է Վրաստանի բյուջեից հատկացվող գումարը:

Նշենք, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը տարեկան 15 մլն դրամ է հատկացնում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնին:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин открыл приемное отделение Морозовской детской городской больницы


Спорт в России и мире
Москва

Прославленный вратарь Икер Касильяс присоединился к кампании Hisense «Ставшие легендой» в поддержку УЕФА ЕВРО 2024™


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

«Маловероятно». Доктор Джоковича поставил под сомнение его возвращение к «Уимблдону»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Жителям Подмосковья рассказали о лесопожарной обстановке в лесах на 11–13 июня





Путин в России и мире
Москва

Песков: Путин сегодня проведет рабочую встречу с главой МИД Турции Фиданом


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск подтвердил готовность наращивать сотрудничество с Баку




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Брановицкий

Создание и продвижение КАНАЛА, ГРУППЫ или ЧАТА в WhatsApp, Telegram, Там Там и других мессенджерах.



Москва

Сотрудница поликлиники Краснодарского края выиграла в «Жилищную лотерею» 1 миллион рублей

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net