Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

Պուտինը քարոզարշավի շրջանակում վաղը կայցելի Ղրիմ

0
Պուտինը քարոզարշավի շրջանակում վաղը կայցելի Ղրիմ

Ռուսաստանի նախագահի ընտրութուններին մնացել է հինգ օր: Վաղը երկրի նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախագահական քարոզարշավի շրջանակում կայցելի Ղրիմ՝ Սևաստոպոլում նախատեսված է բազմահազարանոց հանրահավաք Պուտինի մասնակցությամբ, և այն ուղիղ եթերում հեռարձակելու են դաշնային հեռուստաընկերությունները։

Պուտինը, հիշեցնենք, հեռուստաբանավեճերին չի մասնակցում։ Սակայն դաշնային հեռուստանկերությունները պարբերաբար ցուցադրում են գործող նախագահի հետ և նրա մասնակցությամբ տարբեր հարցազրույցներ և ֆիլմեր:

Քարոզարշավի ամենաակտիվ մասնակիցը լրագրող Քսենիա Սոբչակն է, ով նույնպես ցանկանում էր այցելել Ղրիմ և թույլտվության համար դիմել էր Ուկրաինայի իշխանություններին, սակայն կոշտ բացասական պատասխան էր ստացել։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավլո Կլիմկինը սոցիալական ցանցերից մեկում գրել էր, թե Սոբչակի խնդրանքը քաղաքական շիզոֆրենիա է։

Սոբչակը համարում է, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք չէ, և 2014 թվականին Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը։

Պաշտոնական Կիևը համարում է, որ չի կարելի մասնակցել նախագահական քարոզարշավին մի տարածքում, որը տվյալ երկրի տարածքը չէ։

Ինչ վերաբերում է Պուտինին՝ Ղրիմի բռնակցումը, որը Մոսկվայում կոչում են վերամիավորում, նրա ամենամեծ ձեռքբերումն է, և Ղրիմում անցկացվելիք նախընտրական հանրահավաքը հենց այս տրամաբանության շրջանակում է:

Հիշեցնենք, դեկտեմբերին Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է ընդդիմադիր գործիչ, անկախ փորձագետների կարծիքով՝ Պուտինի միակ իրական մրցակից Ալեքսեյ Նավալնուն գրանցել որպես նախագահի թեկնածու։ Նավալնին կոչ է անում ռուսաստանցիներին բոյկոտել այդ ընտրությունները։ Ռուսաստանի իշխանությունների համար կարևոր է, որ ընտրատեղամասեր հնարավորինս շատ մարդ գա, սակայն ռուսաստանյան օրենքների համաձայն՝ նախագահն ընտրվում է անկախ այն հանգամանքից, թե ընտրողների քանի տոկոսն է մասնակցել քվեարկությանը։

Այսօր ռուսական մամուլում և սոցցանցերում բազմաթիվ տեղեկություններ կան այն մասին, որ իշխանությունները ամենուրեք օգտագործում են վարչական ռեսուրսը, բյուջետային աշխատողներին, ուսանողներին սպառնում են խնդիրներով՝ ընտրություններին չմասնակցելու համար։

Որոշ քաղաքներում, օրինակ՝ Յարոսլավլում, ընտրությունների նախօրեին մի քանի անգամ բարձրացրել են բյուջետային աշխատողների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձը, զգուշացնելով, սակայն, որ ընտրություններից հետո աշխատավարձը նույնն է լինելու։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահի ընտրությունները այս կիրակի են՝ մարտի 18-ին, նախագահի թեկնածուները ութն են: Այս ընտրությունների հաղթողի անունը, բոլոր գնահատականներով, արդեն հայտնի է՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրորդ հորիզոնականում է կոմունիստների թեկնածու, միլիոնատեր Պավել Գրուդինինը, ում վարկանիշը, հարցումների համաձայն, բարձր է հատկապես մեծ քաղաքներում: Լիբերալ դաշտը ներկայացնող Քսենիա Սոբչակի վարկանիշը երկու տոկոս է:

Ռուսաստանյան լիբերալ ընդդիմությունը այս ընտրություններին ևս չի կարողացել համախմբվել։ Նրանց մի մասը համարում է, որ անպայման պետք է մասնակցել ընտրություններին և ձայն տալ լիբերալ թեկնածուներին, այսինքն՝ Քսենիա Սոբչակին և Գրիգորի Յավլինսկուն, մյուս մասն էլ հետևում է Ալեքսեյ Նավալնու կոչին և ասում է, որ սրանք իսկական ընտրություններ չեն, և դրանց պետք չէ մասնակցել։

Արտասահմանում ապրող ռուսաստանցիներն արդեն մասնակցել են ընտրություններին: Գերմանիայում, օրինակ, իր քաղաքացիական պարտքն է կատարել Ռուսաստանի քաղաքացի, ՅՈւԿՕՍ-ի նախկին սեփականատեր և Պուտինի կոշտ քննադատ Միխայիլ Խոդորկովսկին․ նա քվեաթերթիկի վրա գրել է՝ «Պուտինը հոգնեցրել է», և քվեաթերթիկի լուսանկարը տեղադրել իր բլոգում՝ ռուսաստացիենրին կոչ անելով հետևել իր օրինակին:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о развитии столичного района Мнёвниковская пойма


Спорт в России и мире
Москва

Московские школьники завоевали медали на Азиатской физической олимпиаде


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Уимблдон

Каспер Рууд: «Не буду выступать на турнирах перед «Уимблдоном», но на нем, конечно, сыграю»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Мытищах прошла акция по очистке лесной территории





Путин в России и мире
Москва

Было две даты переворота: Хазин рассказал о провале бунта элиты против Путина


Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск подтвердил готовность наращивать сотрудничество с Баку




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

В чем успех визита Зеленского во Францию и почему надо брать Mirage 2000


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Моргенштерн

Моргенштерн* хочет вернуться в Россию, но не в Москву



Москва

Доллар дорожает третий день подряд утром 11 июня на белорусской бирже

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net