iPhone X-ի և iPhone 8-ի անլար լիցքավորումն ավելի շուտ է «մաշեցնում» մարտկոցը, քան լարով լիցքավորումը
Փորձագետները եկել են եզրակացության, որ iPhone X-ի և iPhone 8-ի անլար լիցքավորումն ավելի շատ է վնասում հեռախոսի մարտկոցը, քան լարի օգնությամբ «դասական» լիցքավորումը: Այդ մասին հայտնում է ZDNet-ը:
Հետազոտության հեղինակ Էդրիան Քինգսլի-Հյուզը նշում է, որ Apple-ի մարտկոցն անպիտան է դառնում լիցքավորման 500 ցիկլից հետո: Նա սկսել է օգտվել անլար լիցքավորումից սեպտեմբերին և մարտին նրա iPhone-ն արդեն հասել է 135 ցիկլի:
Հեղինակի հաշվարկով՝ այդ տեմպերով մարտկոցն ամբողջովին անպիտան կդառնա 20 ամսվա ընթացքում: Չնայած դրան՝ լարով լիցքավորման դեպքում մարտկոցի կյանքի սովորական տևողությունը կազմում է առնվազն երեք տարի: