ՌԴ-ում հայերին ճնշելու հողի վրա սպանության համար դատված Արկադի Պապյանը 25 օր է՝ հացադուլի մեջ է
0
«Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ, 43-ամյա Արկադի Պապյանն արդեն 25 օր է՝ հացադուլի մեջ է: Այս մասին մեզ ահազանգեց դատապարտյալի քույրը՝ Կարինե Պապյանը՝ ասելով, որ մի քանի ամսից եղբայրը պիտի բանտից դուրս գար, բայց նրան նոր մեղադրանք են առաջադրել: Արկադի Պապյանը մեղադրվում է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետին կաշառք տալու մեջ: