Էլիզաբեթ II թագուհին կարգելի պլաստիկ սպասք օգտագործել Բուքինգեմյան պալատի և Վինդզորի ամրոցի տարածքներում
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու նախաձեռնությամբ Բուքինգեմյան պալատի, Վինդզորի ամրոցի և Հոլիռուդի պալատի տարածքներում կարգելվի պլաստիկ սպասք օգտագործել: Այս մասին հայտնում է Euro Pulse-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նշված տարածքներում կդադարեն պլաստիկ շշերով ջուր վաճառել և պլաստիկ ձողեր տալ ըմպելիքների հետ: Սրճարաններում թղթից պատրաստված ափսեներ ու բաժակներ կօգտագործվեն, իսկ առաքվող սնունդը կվաճառվի բիոքայքայվող փաթեթավորման մեջ:
Նշվում է, որ Էլիզաբեթ II թագուհին սկսել է հետաքրքրվել պլաստիկի խնդրով բնագետ և հեռուստահաղորդավար Դևիդ Ատենբորոյի հետ վայրի բնության մասին վավերագրական ֆիլմի վրա աշխատելուց հետո: