Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

ԵԱՏՄ անդամակցությունը խանգարում է ՀՀ-ում ներդրումներ անելուն, իսկ 2017-ի $856,5 մլն-ի ներդրումները տնտեսության վրա էապես չեն ազդի. տնտեսագետ

0

Կառավարությունը ներկայացրել է ՀՀ-ում 2017 թ. իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն, ըստ որի՝ ընդհանուր 856,5 մլն դոլար ծավալով ներդրումային ծրագրեր են եղել, որոնք իրականացվել են գերատեսչությունների համակարգման ոլորտներում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը, Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ այս ներդրումները ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն չեն ունենա, ավելին՝ փոփոխություն չեն բերի նաև քաղաքացիների կյանքում:

Տնտեսագետը նկատեց, որ կառավարության ներկայացրածը օպերատիվ ցանկն է, այսինքն՝ դրանք տվյալ նախարարությունների տիրույթում գրանցված կազմակերպությունների կապիտալ ծախսերն են:

«Ամեն տարի սրանից շատ ներդրումներ լինում են ներքին ռեսուրսների հաշվին: Ազգային հաշիվների համակարգում սա արձանագրված է կապիտալի ներդրում տողում, այսինքն՝ նույնիսկ բոլորը չէ, մի մասն է: Ցանկանում եմ ասել, որ էական ոչ մի տարբերություն քաղաքացիները չեն զգա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների հայտարարությանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանին հաջողվել է իրականացնել խոստացած ներդրումները, Խուրշուդյանը նշեց, թե դա քաղաքական հայտարարություն ու հաշվետվություն է։

«2017 թ. հաշվետվությունը՝ Հայաստանում իրականացված ներդրումային ծրագրեր կատարողականի վերաբերյալ, եթե նայենք տնտեսագիտորեն, ապա մեր ընդհանուր հաշվեկշռում այդ թիվը միշտ եղել է: Տարի կա՝ սրանից ավելի մեծ ներդրումներ են եղել»,- բացատրեց Աշոտ Խուրշուդյանը:

Տնտեսագետը, խոսելով ՀՀ ներդրումային միջավայրի մասին, ասաց, թե ամեն բան պետք է դիտարկել համեմատության մեջ: Ըստ նրա՝ Հայաստանում շատ լավ չէ, բայց վատ էլ չէ, քանի որ, համեմատած մեր երկրի նման այլ երկրների հետ, լիբերալ է: Միևնույն ժամանակ, տնտեսագետը շեշտեց, որ ՀՀ-ում ներդրումների համար միշտ 2 խանգարող հանգամանք է եղել՝ քաղաքական գործոնները և իրավական դաշտը:

«Քաղաքական գործոնները խանգարել են, այսինքն՝ ինչպես են վերաբերվում ՀՀ-ին քաղաքական առումով: Նորություն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը ՌԴ-ի սատելիտ են համարում, ինչքան էլ Հայաստանն ինքնուրույն ու սուվերեն քաղաքականություն վարի: Ռուսական ներդրումներ ժամանակին շատ են եղել, սակայն այսօր ռուսական տնտեսության վիճակն էլ լավ չէ, ու ներդրումները պակասել են»,– ասաց նա:

Մյուս գործոնը, ըստ նրա, դատական համակարգի անկախությունն է։ «Այսինքն՝ ինչքանով են գրված օրենքները կիրարկվում: Ցանկացած ներդրողի համար կարևոր ցուցանիշ է դատական համակարգի անկախությունը, այսինքն՝ արդյոք կարո՞ղ են հարկ եղած դեպքում իրենց շահերը պաշտպանել տվյալ պետությունում, թե ոչ»,- ընդգծեց Աշոտ Խուրշուդյանը:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետը չի կարող հայտարարել, թե ՀՀ-ում ներդրումային միջավայրն այնքան բարեհաջող է, որպեսզի երկրին վստահեն: Սակայն նա նկատեց, որ Վրաստանում ներդրումները կրկնակի շատ են Հայաստանում արված ներդրումներից, սա էլ այն պայմաններում, երբ ՀՀ մակրոտնտեսական միջավայրը Վրաստանից ավելի լավն է: Նրա գնահատմամբ՝ Վրաստանում ներդրումները շատ են, քանի որ աշխարհը հավանություն է տալիս նրանց ընտրած քաղաքական ուղեգծին:

Հարցին՝ ստացվում է, որ ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելը խանգարում է ներդրումներ բերելուն, Աշոտ Խուրշուդյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ն, իհարկե, խանգարում ՀՀ-ին: Բայց քաղաքական իշխանությունը ցանկանում է ԵԱՏՄ անդամակցությունը ներկայացնել՝ որպես առավելություն, որպես կապող օղակ, սակայն դեռևս դրա արդյունքները մենք չենք տեսնում»:

Հովսեփ Խուրշուդյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԵԱՏՄ-ի անդամ երկրները ներդրումներ կատարում են Հայաստանում, ասաց, որ ԵԱՏՄ-ից միայն ՌԴ-ն է ներդրում անում: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց, որ ՌԴ տնտեսությունն էլ ներկայումս բավականին թուլացել է, ինչն իր ազդեցությունն է թողել ՀՀ-ում ներդրում անելու վրա:

Տնտեսագետը խոսեց նաև ուղղակի ներդրումների մասին և շեշտեց, որ այս պահին Հայաստան գումար է գալիս միայն եվրոպարտատոմսերի տեսքով, այսինքն՝ գումարը բյուջե է գալիս:

«Որոշ բանկեր թողարկել են եվրոպարտատոմսեր, կարելի է ասել, որ դեպի բանկային համակարգ վստահություն կա: Վստահում են նաև մակրոտնտեսական վիճակին, առայժմ այսքանն է: Ինչ վերաբերում է ուղղակի ներդրումների չափին՝ ասեմ, որ համեմատած նրա հետ, թե ինչքան տնտեսությունը կարող է ընդունել, քիչ չէ, պարզապես փոփոխություն տեղի ունեցավ վերջին տարիներին: Բան այն է, որ էականորեն պակասեցին ուղղակի ներդրումները և փոխարինվեցին բանկային համակարգի վարկավորմամբ»,- եզրափակեց Աշոտ Խուրշուդյանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников


Спорт в России и мире
Москва

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Рахимова прошла во второй круг турнира WTA в Рабате на отказе Таунсенд


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 600 деревьев высадили в дендропарке Ногинска





Путин в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Сергей Шнуров

Рокер Шнуров на «Новой фабрике звезд» пристыдил певца Киркорова за Евровидение



Москва

Петелинская птицефабрика в Одинцове нарастит производство к концу года

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net