Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Март
2018

Փոքր բիզնեսը պետբյուջեի եկամուտների 1 %-ից մի քիչ ավելին է ապահովում. անարդյունավետ է այստեղ ստվեր փնտրել, այն հիմնականում խոշոր բիզնեսում է. Մ. Առաքելյան

0

Կարևոր է փաստել, թե ո՞ւր են գնում պետական բյուջե ավելի շատ հավաքագրված գումարները, եթե աշխատավարձերի, թոշակների ավելացում չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի հրապարակած հարկային և մաքսային եկամուտների ցուցանիշներին: Պետական բյուջեի եկամուտների աճը, ըստ տնտեսագետի՝ դրական է, սակայն դեռևս վաղ է խոսել ստվերի էական կրճատման մասին: «Փոքր բիզնեսը պետբյուջեի եկամուտների 1%-ից մի քիչ ավելին է վճարում, փոքր բիզնեսի ստվերի դեմ պայքարի համար ավելի շատ գումար է ծախսվում պետական բյուջեից, քան հավաքագրվում է: Ակնհայտ է, որ ստվերը հիմնականում խոշոր բիզեսնում է, որոնց քանակը բավական փոքր է, իսկ ծավալը՝ խիստ էական»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը:

- 2017 թվականին պետական բյուջե հաշվեգրված հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6%-ով: Իսկ միայն այս տարի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի հարկային և մաքսային եկամուտները կազմում են 183.9 մլրդ դրամ, այսինքն՝ նախորդ տարեսկզբի 2 ամիսների համեմատ ցուցանիշն աճել է 19.3 մլրդ դրամով կամ 11.7%-ով: Այս ցուցանիշները տեսնելով՝ կարո՞ղ ենք ասել, որ ստվերը ՀՀ-ում կրճատվել է:

- Պետական բյուջեի եկամուտների աճը իհարկե դրական է, սակայն խոսել ստվերի էական կրճատման մասին՝ դեռ վաղ է, քանի որ եկամուտների նշված աճը հիմնականում պայմանավորված է արձանագրված տնտեսական աճով: Միևնույն ժամանակ, կարևոր է փաստել, թե ուր են գնում ավելի հավաքագրված գումարները: Աշխատավարձերի, թոշակների չավելացնելը, բյուջեի եկամուտների աճից բնակչության համար որևէ դրական ազդեցության բացակայությունը, ցավոք, շարունակվում է, և աճի մասին հասարակությունը հերթական անգամ իմանում է միայն լրատվական թողարկումներից և վիճակագրական հաշվետվություններից:

- 2018թ. հունվար-փետրվարին խոշոր և միջին հարկ վճարողների ցուցանիշների աճը կազմել է 10.4%, փոքր հարկ վճարողներինը՝ 19.5%: Կարո՞ղ ենք ասել, որ ՊԵԿ-ի թիրախում կրկին հիմնականում ՓՄՁ-ներն են եղել: Ընդհանրապես, ՀՀ-ում խոշո՞ր, թե՞ փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են ավելի շատ ստվերում աշխատում:

- Հայաստանում փոքր բիզնեսը վճարում է պետական բյուջեի եկամուտների 1%-ից մի փոքր ավելի մասը ընդամենը, և այդ ոլորտի վրա խիստ վերահսկողությունը որևէ դրական քայլի չի բերելու. ավելին՝ վերջին տարիներին ՓՄՁ շատ ներկայացուցիչներ ուղղակի դադարեցրել են իրենց գործունեությունը: 1% եկամուտներ ապահովող հատվածի մասը համարել ստվերի հիմք և պայքարել դրա դեմ, նույնիսկ բյուջետային ծախսերի տեսանկյունից անարդյունավետ է: Շատ հաճախ փոքր բիզնեսի ստվերի դեմ պայքարի համար ավելի շատ գումար է ծախսվում պետական բյուջեից, քան հավաքագրվում է այդ ոլորտից: Ակնհայտ է, որ ստվերը հիմնականում խոշոր բիզեսնում է, որոնց քանակը բավական փոքր է, իսկ ծավալը՝ խիստ էական:

-Արժույթի միջազգային հիմնադրամն օրերս հրապարակել է ստվերային տնտեսությունների մասին զեկույցը, ըստ որի՝ 2015 թվականին Հայաստանում ստվերային տնտեսության չափն ամենափոքրն է եղել Հարավային Կովկասի երկրների շարքում՝ 36%: 2015-ին տարածաշրջանում ստվերային տնտեսության ամենաբարձր ցուցանիշը ունեցել է Վրաստանը՝ 53%, ապա Ադրբեջանը՝ 43,6%: Հայաստանի մասով արված վերլուծությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, և հարևան երկրների համեմատ մեր ցուցանիշը՝ 36%-ը, բավարա՞ր է, այն պե՞տք է գոհացնի մեզ:

-Ընդհանրապես, ստվերը հաշվելու տարբեր մեթոդաբանություններ կան, ընդ որում՝ տնտեսության ստվերի ծավալը դեռ չի նշանակում նույն չափի չհավաքագրված եկամուտներ: Տարածաշրջանի հարևան երկրներն ունեն տնտեսության բոլորովին այլ կառուցվածք, քան Հայաստանը: Վրաստանում հիմնական ՓՄՁ ոլորտն է ակտիվ, միևնույն ժամանակ առկա է բավական արդյունավետ հարկային համակարգ, իսկ Ադրբեջանում ՀՆԱ-ի և եկամուտների կեսը ձևավորվում է նավթի վաճառքից: Այսինքն՝ համեմատությունը զուտ վիճակագրական բնույթ է կրում և ակնհայտ է, որ Հայաստանում ստվերի մակարդակը բավական բարձր է, և կրճատումը շարունակում է մնալ տնտեսության գլխավոր մարտահրավերներից մեկը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день


Спорт в России и мире
Москва

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Юлия Путинцева

Путинцева вернулась после 0:6 и одержала важную победу


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Маршруты для прогулок в мегаполисе: 7 экотроп Москвы





Путин в России и мире
Москва

Глава МИД КНР Ван И заявил, что Пекин ценит позицию Москвы по Тайваню


Лукашенко в Беларуси и мире
Минск

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Концерт «Вселенная Миядзаки» - это настоящий праздник



Москва

Более 3 тыс рабочих офисных мест появится на западе Москвы по горпрограмме

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net