Թուրքիայում տոհմածառի ուսումնասիրության ծառայությունից հետո այժմ էլ գործարկվում է ընտանեկան ժառանգության ուսումնասիրման ծառայությունը
Թուրքիայի հանրային ծառայությունների կայքը քաղաքացիների տոհմածառի արխիվային նյութերի տրամադրման ծառայության գործարկումից հետո այժմ էլ պատրաստվում է բացել ընտանեկան ժառանգության հետ կապված արխիվային փաստաթղթերի տրամադրման ծառայությունը:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, սպասվում է, որ ծառայությունը կսկսի գործել վաղվանից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Թուրքիայի հանրային ծառայությունների կայքը նոր յուրահատուկ հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին՝ ծառայությունների բաժնում ավելացնելով անձի և նրա ընտանիքի տոհմածառի մասին ամբողջական տեղեկությունների հարցման հնարավորությունը:
Նշենք, որ մինչ օրս կայքի տվյալ ծառայությունից հասցրել է օգտվել ավելի քան 8 մլն մարդ, չափից դուրս ծանրաբեռնվածության հետևանքով կայքն առաջին օրերին դադարեցրել է աշխատանքը, այնուհետև նորից վերաբացվել: