«Լայպցիգը» և Դորտմունդի «Բորուսիան» փոխանակվեցին մեկական գոլով (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 25-րդ տուրում «Լայպցիգը» և Դորտմունդի «Բորուսիան» չորոշեցին հաղթողին` 1:1:
Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ժան-Կևին Օգուստենը: 38-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Մարկո Ռոյսը:
Վերջինս խփեց իր 100-րդ գոլը Գերմանիայի առաջնությունում:
Այս խաղից հետո Դորտմունդի «Բորուսիան» 42 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Լայպցիգը» 39 միավորով 6-րդ տեղում է: