«Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ այստեղից սկսվեց Բեռլինի պատի քանդվելը». Ղարաբաղյան շարժման նվիրված հավաքը՝ օպերայում
Ալեքսան Հակոբյանի խոսքով՝ «Ղարաբաղ» կոմիտեն սիրում էր ժողովրդին, պատրաստ էր զոհողության, կյանքը զոհելու, ոչ մի բան առջեւ կանգ չառնելու: Դե, էլ չասեմ, դուք մտածեք այսօր ինչպես է՝ իշխանությունները եւ ժողովուրդը այդ սիրո լրիվ հակառակն է: Մենք հաջողություններ կունենանք այն դեպքում, երբ ունենանք այդ նույն սերը, այդ սիրուն պետք է ձգտել, իհարկե, ոչ այս իշխանություններ հետ, ա՛յն իշխանությունների հետ, որ գալու են վաղը: Ամենայն բարուն՝ այո, ամենայն չարին՝ ոչ, մենք շարունակելու ենք ոչ ասել»: