Լեմպարդ. Մեսսիին կանգնեցնելու բանալին Կանտեն է
Լոնդոնի «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն ասել է, թե ինչպես «թոշակառուները» պետք է կանգնեցնեն «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին.
«Մեսիին պետք է անընդհատ ճնշես: Դա նրան կստիպի անհարմարավետ զգալ և չի թողնի գնդակով մտածելու շատ ժամանակ ունենալ:
Իմ կարծիքով Մեսսիին կանգնեցնելու բանալին Նգոլո Կանտեն է:
Նա ճիշտ և արագ է կարողանում գործել պաշտպանական գործողությունների ժամանակ: Իհարկե, առանց մնացածի օգնության ոչինչ չի ստացվի»,- անգլիացու խոսքերը մեջբերում է «Daily mail»-ը: