Добавить новость
123ru.net
World News in Armenian
Февраль
2018

30 տարի առաջ մեկնարկած Ղարաբաղյան շարժման շնորհիվ Արցախն այսօր դե ֆակտո ազատ է, Հայաստանն` անկախ, իսկ Բոլշևիկյան ռեժիմը չկա. Բաբկեն Արարքցյան (թարմացվում է)

0

19. 50
Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասը արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկն է ու ԽՍՀՄ ապամոնտաժողը. Հարություն Մարության

30 տարի առաջ այս օրը Հայաստանում սկսված Ղարաբաղյան շարժման հայաստանյան մասը արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկն է և ԽՍՀՄ-ի ապամոնտաժման հիմնական գործիքը:

Շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին նման հայտարարություն արեց պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը՝ անվանելով այն արևելաեվրոպական հեղափոխությունների առաջնեկը: Նա 88-ի շարժման կարգախոսների հեղինակային իրավունքը պահել, պահպանել է, հաստատել դրանց հեղինակային իրավունքները, և անգամ՝ գրքեր հրատարակել, իսկ այս տարի առաջին անգամ Հայաստանում կկազմակերպի Արցախյան շարժմանը նվիրված միջազգային մեծ կոնֆերանս:

Ըստ պատմաբանի` երբ 1989 թվականին Արևելյան Եվրոպայի երկրներում մեկը մյուսի հետևից տեղի էին ունենում հասարակական–քաղաքական ցնցումներ, (որոնք որոշ ժամանակ անց պատմաբանները որակեցին որպես արևելաեվրոպական հեղափոխություններ), քանդվում էր Բեռլինի պատը, որը խորհրդանշում էր Եվրոպայում սրտով անցնող բաժանարար գիծը, վերանում էր արևելաեվրոպական սոցիալիստական ճամբարը, իսկ 2 տարի անց՝ աշխարհի քարտեզից վերացավ Սովետական Միությունը ու դրանով՝ Մարքսի ու Էնգելսի ժամանակներից Եվրոպայում շրջվող կոմունիզմի ուրվականը անցավ պատմության գիրկը, դրանից մեկ տարի առաջ Հայաստանում՝ Խորհրդային Հանրապետություններից ամենափոքրում սկսվել էր շարժում, որը այն ժամանակվա մասնագիտական գրականության մեջ ուներ հայ-ադրբեջանական էթնոտարածքային հակամարտություն անվանումը:

Հիշեցնենք, որ երբ 30 տարի առաջ ԼՂ ինքնավար մարզի դեպուտատների սովետը ընդունեց որոշում՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու մասին, 88-ի այս օրը մնաց որպես Ղարաբաղյան շարժման պատմություն:

Նա հիշեց, որ 30 տարի առաջ այս հրապարակն էր ու հետագա գործընթացներն էին, որ թուլացրեցին հայ ժողովրդի մեծ –փոքր, ռուսախոս-հայախոս, գյուղացի-քաղաքացի և այլ հակադրություններ:


19.17

30 տարի առաջ այս օրերին Երևանի Ազատության հրապարակում մեկնարկած Ղարաբաղյան շարժման շարժման շնորհիվ Ղարաբաղն այսօր դե ֆակտո ազատ է, Հայաստանն՝ անկախ,իսկ  70-ամյա  Բոլշևիկյան ռեժիմը՝ չկա:

Այսօր Սկիզբ -88 անունով հանրահավաքին հայտարարեց Ղարաբաղյան կոմիտեի անդամ, Գերագույն Խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը:

Նախ, նշելով, որ այսօր Ղարաբաղյան շարժման հայաստանյան փուլի 30-ամյակն է  (Արցախում այն մի քիչ ավելի շուտ էր սկսվել) «Ղարաբաղ» Կոմիտեի  անդամը արձանագրեց, թե ինչպես այն շատ արագ ընդլայնվեց ՝ առաջարկելով Հայաստանի ու Արցախի համար նոր օրակարգ:

Արդեն 1988 թվականի օգոստոսին հրապարակվեց Հայոց համազգային շարժման ծրագիրը, որը հիմնականում իրագործվեց:  Մեր կարևոր հաղթանակներն են՝ 1-ին  Հայաստանը դարձավ անկախ հանրապետություն՝ ստեղծվեց Երրորդ Հանրապետությունը, երկրորդ՝ Արցախը  դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր նա դե ֆակտո անկախ է: Երրորդ՝ տապալվեց կոմունիստական-բոլշևիկյան բռնապետությունը»,-թվարկեց Բաբկեն Արարքցյանը:

Նա նշեց, որ գաղափարները բազմից արծարծվել են Հայաստանի նորագույն պատմության շրջանում, բայց սաստիկ ձևով ճնշվել են, սակայն  շարժմանը, հաջողվեց իրականացնել այս գաղափարները:

Բաբկեն Արարքցյանը, արդեն 30 տարվա վաղեմության դեպքերը վերհիշելով՝ հիշեցրեց, որ այս գաղափարների կրողները հալածվել են, ձերբակալվել, բանտերում հայտնվել: Բաբկեն Արարքցյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հիշել բոլոր նրանց, ովքեր այդ գաղափարների համար տվել են իրենց կյանքը:

«Ուզում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի. բարձր գնահատելով 1-ին և 2-րդ Հանրապետությունների դերը մեր ժողովրդի պատմության մեջ, պետք է նշեմ հետևյալը.  1-ին Հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձևով՝ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով Ռուսաստանում կատարված հեղաշրջման հետևանքով, Երկրորդ Հանրապետությունը՝ ռուսական ագրեսիայի շնորհիվ: Կարմիր բանակը գրավեց Հայաստանը և հիմնադրեց բոլշևիկյան ռեժիմ: Երրորդ Հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձևով`  հիմնվելով Սովետական Միության օրենքների և միջազգային իրավունքի հիմքերի վրա»,-հավելեց Բաբկեն Արարքցյանը:

Նա  նշելով, որ այսօր Ռուսաստանը ունի կայսերապաշտ նկրտումներ,  համոզմունք հայտնեց, որ  ապահովված ենք մեր անկախության նկատմամբ ցանկացած նկրտումներից: Բայց անկախությունը, նրա գնահատմամբ,  անհակադարձելի է:

Այսօր Անկախության հրապարակում դիտելով շարժման մասին ֆիլմից նրան մոտեցել են մարդիկ և հարցրել, թե ի՞նչ կարծիքի է այսօրվա իրականության մասին: Քանի որ այսօր տոն է, Բաբկեն Արարքցյանը բոլոր այդ հարցումներին պատասխանում է հայտնի  անեկդոտով, որը հետևյալն է. «Մեկը գալիս է բժշկի մոտ և գանգատվում, որ իր մատը մարմնի որ մասին դնում է,  ցավում է բժիշկը, հետազոտելուց հետո ասում է՝ Ձեր մատն է կոտրված: Հասկանո՞ւմ եք, մատն է կոտրված»:

 

18.52

30 տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը, այդ շարժումը  սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը. Արամ Մանուկյան

Երեսուն տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ի նախաձեռնած՝ «Սկիզբ 88» Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Այս հրապարակում սկսվեց շարժում, որը սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը, խարխլեց այդ կայսրության հիմքերը, խարխլեց նաև սոցիալիստական լագերի՝ Արևելյան Եվրոպայի երկրի հիմքը: Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ այդ ազատական շարժումների:  Այդ շարժումը ոչ միայն առաջինն էր իր սկզբով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, իր կազմակերպվածությամբ, իր հումանիզմով, իր երկարակեցությամբ և առաջինն էր իր արդյունքով»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ նման  տարբեր երկրներում եղել են հզոր շարժումներ՝ Ուկրաինայում, Լեհաստանում, Մերձբալթիկայում, Վրաստանում, բայց ամենաարդյունավետն ու երկարը, և ամենաքիչ կորուստներ շարժումը եղել է ղարաբաղյան շարժումը:

«Այդ շարժման հզոր լինելու հիմնական գաղտնիքը «Ղարաբաղ կոմիտեն» էր, որը երկար ժամանակ ղեկավարեց շարժումը: Կոմիտեն ուներ այնքան վստահության պահուստ, որ այդ երեք տարին հերիքեց, որ այս հրապարակում ասեղ գցելու տեղ չկար, վստահության ամբողջ ծավալը հերիքեց ղարաբաղյան ազատագրման ժամանակ, պետություն կառուցելու ժամանակ: Դա էր մեր հաջողության գաղտնիքը, «Ղարաբաղ կոմիտեի» կազմակերպված լինելու արժեքը»,-ասաց Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց, որ հավաքը կուսակցական չէ, շարժմանն է նվիրված և հիշատակեց «Ղարաբաղ կոմիտեի» անդամների անունները, ինչին ծափահարություններով արձագանքեցին հանրահավաքի մասնակիցները։  Մանուկյանը նաև հիշատակեց կոմիտեի երեք անդամների անունները, ովքեր մահացել են։


«Մինչև «Ղարաբաղ կոմիտեն» մի քանի հոգանոց կազմ կար՝ Իգոր Մուրադյան, Հրաչյա Սարուխանյան, Վաչե Սարուխանյան, Մանվել Սարգսյան և այլն, որից հետո եկան Լևոն Տեր-Պետրոսյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Ալեսքան Հակոբյան, Համբարձում Գալստյան, Սամվել Գևորգյան, Սամսոն Ղազարյան, Դավիթ Վարդանյան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Մանուչարյան: Մի փոքր տխրությամբ հիշենք, որ կոմիտեից արդեն երեքը չկան՝ Ռաֆայել Ղազարյանը, Համբարձում Գալստյանը և Սամվել Գևորգյանը»,– ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, որ հավաքի խորագիրն է «Սկիզբ88»:




18.42


Այս իշխանությունների հիմնական արած գործը ըմբոստ մարդկանց երկրից քշելն էր. Արամ Մանուկյան


Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում տոնական հանրահավաք է կազմակերպել, որին մասնակցելու համար ոչ ոքի հատուկ հրավեր չի ուղարկվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

«Հատուկ հրավերներ ոչ ոքի չի եղել, եղել է բաց հրավեր բոլորին, շարժման մասնակիցներին: Ով գտնում է, որ արժե գալ, շնորհավորել, եկել է»,-ասաց Արամ Մանուկյանը:

Դիտարկմանը, թե 30 տարի առաջ Ազատության հրապարակը լեփ լեցուն էր, իսկ այսօր դատարկ է, Արամ Մանուկյանն ասաց, որ այդ մարդիկ՝ շարժման մասնակիցները հիմնականում դրսում են։


«Այս իշխանությունների հիմնական արած գործը դա էր՝ ըմբոստ մարդկանց քշել երկրից: Հերոս մարդկանց հեռացնել հրապարակից, և իրենց մոտ, կարծես թե, այդ բանը լավ էլ ստացվել է»,– ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ 30 տարի առաջ Ազատության հրապարակից թափ առած շարժումը լուրջ հաջողության է հասել, շարժումը հասել է Ղարաբաղ, պետականություն, անկախության հռչակագիր...: «Ու եկան չար ուժերը և տարան ամբողջ հաղթանակը: Այսօրվա միջոցառմանը նպատակն է փորձել վերականգնել այդ ոգին, այդ արժանապատվության զգացումը, այդ հաղթողի հոգեբանությունը, սա ավելի շատ դա է խորհրդանշում»:


Հարցին, թե չի հուսահատեցնո՞ւմ սակավ հրապարակը, Արամ Մանուկյանն ասաց, որ պայքարում են անգամ մի քանի հոգով:





Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի կողմից հրավիրված Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաքը։

Հավաքը մեկնարկեց Շարժման խորհրդանիշ համարվող շեփորի կանչով, կլինեն ելույթներ: 

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հավաքին ներկա չէ։ 

Հայոց պատմության հերոսական այս դրվագին նվիրված միջոցառմանը նախաձեռնողները նախապես հրավիրել էին նաև Ղարաբաղյան շարժման ղեկավարներին, ակտիվիստներին, երիտասարդ սերնդին:    

Հրապարակում ներկայացվել են նաև շարժման տարիների լուսանկարների, պլակատներ, կարգախոսներ, կցուցադրվեն տեսանյութեր։

Տեղի կունենա պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։

Նշենք, որ Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 21-ին և 22-ին։













Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва всегда поможет молодежи в покорении новых вершин


Спорт в России и мире
Москва

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Даниил Медведев

МОК официально допустил Медведева, Сафиуллина, Александрову и Андрееву на Олимпиаду


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Многие краснодарцы к 25 годам имеют несколько высших образований, семью и бизнес





Путин в России и мире
Москва

Путин указал на важность науки и образования для развития России


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко рассказал о совместном развитии России и Беларуси




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Нариман Джелял переехал из сибирской тюрьмы в Киев


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Диана Арбенина

Премьера фильма «Арбенина» состоится накануне ее юбилея



Москва

«Вечное движение» Шляпкина: год спустя Казанский Кремль вспоминает художника

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net