Իսպանիայի Գավաթ. «Վալենսիան» 11 մետրանոցներով հաղթեց «Ալավեսին»
Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Վալենսիան» 1:2 հաշվով պարտվել է «Ալավեսին»:
73-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է տանտերերի հարձակվող Մունիր Էլ Հադադին, սակայն չորս րոպե անց Սանտի Մինան հավասարեցրել է հաշիվը: 86-րդ րոպեին Ռուբեն Սոբրինոն խփել է տանտերերի հաղթական գնդակը:
Առաջին խաղում «չղջիկները» հաղթել էին նույն հաշվով, ինչի պատճառով պատասխան հանդիպումն տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ դարպասի գրավում չի արձանագրվել:
Հետխաղյա 11 մետրանոցներով ուժեղ էին վալենսիացիները՝ 3:2: