ԱՄՆ հավաքականի նախկին բժշկին 175 տարվա ազատազրկման են դատապարտել սեռական ոտնձգությունների համար
Մարմնամարզության ԱՄՆ-ի կանանց հավաքականի նախկին բժիշկ Լարի Նասարը դատապարտվել է 40-175 տարվա ազատազրկման մարզուհիների նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, գործը վարող դատավոր Ռոզմարի Ակիլինան Նասարի գործողություններն «զզվելի» է անվանել, որոնք «ոչ մի կապ չունեն մարզական բժշկության հետ»: «Դուք արժանի չեք դուրս գալու բերդի դռներից: Ես հենց նոր ստորագրել եմ ձեր մահապատիժը», - հայտարարել է դատավորը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2012-ի Օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, ամերիկացի մարմնամարզուհի Ջորդին Ուիբերը ԱՄՆ-ի ազգային հավաքականի նախկին բժշկի դեմ մեղադրանք էր ներկայացրել սեռական բնույթի ոտնձգությունների համար: