Հրապարակվել է Ferrari-ի ամենահզոր մոդելի առաջին լուսանկարը
Համացանցում լուսանկար է հայտնվել, որում ենթադրաբար պատկերված է Ferrari 488 մոդելի GTO (Gran Turismo Omologata) «գերհզոր» տարբերակը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, նորույթը պետք է դառնա իտալական հայտնի ապրանքանիշի ամենահզոր մոդելը 8 մխոցային շարժիչով: Այն համալրված է լինելու 3.9 լիտր ծավալային նորացված տուրբոշարժիչով, որը փոխառել է 488 Challenge մրցարշավային մոդելից: Շարժիչի հզորությունը կկազմի 700 ձիաուժ:
Ստանդարտ տարբերակից կուպեն կտարբերվի փոփոխված տեսքով և մրցարշավային գծերով, որոնք անցնելու են թափքի վրայով:
Ակնկալվում է, որ սուպերքարի դեբյուտը կկայանա Ժնևի ավտոսրահում, որն անցկացվելու է մարտին: