Ռուսաստանը կխոչընդոտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին
Ռուսաստանը դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային, որի տարածքում Թուրքիան ռազմական արշավ է սկսել:
Ինչպես նշում է РИА Новости-ն, ՌԴ-ն ՄԱԿ-ում կաջակցի Թուրքիային ուղղված ռազմարշավը դադարեցնելու պահանջին: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով առաջին փոխնանգահ Ֆրանց Կլինցեվիչը:
Թուրքիայի Գլխավոր հրամանատարությունը շաբաթ հայտարարել է սիրիական Աֆրին քաղաքում քուրդ զորամիավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմարշավի մեկնարկի մասին: Ռազմական գործողություններն սկսվել են երևանյան ժամանակով 18:00-ին:
«ՄԱԿ-ում միայն Սիրիան չէ, որ կպահանջի այդ գործողության դադարեցումը: Ռուսաստանը կաջակցի այդ պահանջին և դիվանագիտական աջակցություն կցուցաբերի Սիրիային:
ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ թուրքական ռազմարշավն Աֆրինում կոպտորեն խախտում են Սիրիայի ինքնիշխանությունը: