Մահացել է «Աստղային պատերազմներ» և «Քաղցած խաղեր» ֆիլմերի պրոդյուսերը
Լոս Անջելեսում 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլիվուդյան պրոդյուսեր Էլիսոն Շորմուրը:
Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ նրա ֆիլմերի շարքում ամենահայտնիներից են «Վտարանդի-մեկ. Աստղային պատերազմներ. պատմություններ», «Մոխրոտը», և «Քաղցած խաղեր» ֆիլմերը:
Մշակութային ոլորտի լուսաբանմամբ զբաղվող Variety պարբերականի տվյալներով՝ Էլիսոնը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում թոքերի քաղցկեղով պայմանավորված բարդությունների պատճառով:
Շերմուրի վերջին գործերից մեկն է «Աստղային պատերազմների» սփին-օֆֆը եռերգության հերոս Հան Սոլոյի երիտասարդության մասին, որը մեծ էկրաններ կբարձրանա այս տարի: