Արձակուրդում գտնվող բժիշկը ծնունդ է ընդունել Փարիզից Նյու Յորք թռչող օդանավում
Փարիզից Նյու Յորք թռչող ինքնաթիռում գտնվող բժիշկ-ուրոլոգն ընդունել է ուղևորուհիներից մեկի երեխայի ծնունդը, երբ կնոջ ցավերը նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ են սկսվել:
Ինչպես գրում է The Independent-ը, Քլիվլենդի հիվանդանոցի ուրոլոգիական ինստիտուտում աշխատող 27-ամյա բժիշկ Սիջ Հեմալը հաջողությամբ է ընդունել երեխայի ծնունդը: Արձակուրդում գտնվող հնդիկ բժիշկը հայրենիքից վերադառնալիս է եղել:
Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ն: Օդանավում լույս աշխարհ եկած տղային անվանել են Ջեյք:
41-ամյա կինը, որը ճանապարհորդում էր 4-ամյա դստեր հետ, նստած էր հենց բժշկի կողքին: Բարեբախտաբար, նրանց հետ օդանավում նաև մանկաբույժ է թռչելիս եղել, որը նույնպես իր օգնությունն է առաջարկել:
Օդաչուներն այդ պահին չէին կարող արտակարգ վայրէջք կատարել, քանի որ թռչելիս են եղել Գրենլանդիայի օդային տարածքով, իսկ վայրէջքը երկու ժամ կտևեր: