«Ժողովուրդ». «Արտյոմ Կանևսկոյի» սպանված թիմակից Կարենի հարազատները դեպքից երկու ամիս անց ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա
«Քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ «Արտյոմ Կանևսկոյի» սպանված թիմակից Կարեն Դավթյանի հարազատները տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ սպանված Կարենի հարազատները դեպքից երկու ամիս անց փակել են էջմիածին քաղաքի իրենց բնակարանի դռները և ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա: Ամենայն հավանականությամբ, սպանվածի հարազատներն այս քայլին գնացել են իրենց անվտանգությունից ելնելով, քանի որ կատարված սպանությունից անցել է 4 ամիս, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են հանցագործություն իրականացնողները:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ՝ ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ, սակայն սայլը դեռևս տեղից չի շարժվում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: