Բելգիայում բնակելի տանը տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ (լուսանկար, տեսանյութ)
Բելգիայի Անտվերպեն քաղաքում պայթյուն է տեղի ունեցել բնակելի տներից մեկում, գրում է The Independent պարբերականը:
Տարբեր աղբյուրներ հայտնում են 14-20 տուժածի մասին: Հայտնի է, որ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածներից 8-ը ստացել են միայն թեթև վնասվածքներ, մնացյալը հոսպիտալացվել են:
Պայթյունը տեղի է ունեցել Պաարդենմարկտ թաղամասում, որտեղ բնակվում են մեծ թվով ուսանողներ:
Պայթյունի պատճառ կարող էր լինել շենքի ներսում գազի արտահոսքը, ոստիկանները բացառել են ահաբեկչության վարկածը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարական ջոկատները:
Explosie #Paardenmarkt - voorlopige balans slachtoffers: 14 gewonden, waarvan 5 ernstig verwond en 1 persoon in kritieke toestand. 8 personen werden lichtgewond. pic.twitter.com/UNMySfC7Bo
— Politie Antwerpen (@LPAntwerpen) January 16, 2018