61-ամյա ռուս թոշակառու կինը 310 000 ռուբլի է տվել իր վիրտուալ «սիրեցյալին»՝ հավատալով նրա անմնացորդ սիրուն
Մոսկվայաբնակ 61-ամյա կինը Facebook սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 35-ամյա իրաքցի տղամարդու հետ և հավատալով նրա անմնացորդ սիրուն ՝ 310 000 ռուսական ռուբլի փոխանցել նրա հաշվին՝ դեպի Ռուսաստան տոմս գնելու համար: Այս մասին գրում է life.ru կայքը:
Ռաիսա անունով ռուսաստանցի կնոջը իրաքցի Ջոն Սամուելը պատմել է, որ միայնակ հայր է և մեծացնում է երկու երեխաների:
Նա սիրո խոսոտվանությունն է արել ռուս կնոջն ու գումար է խնդրել նրանից՝ խոստանալով տոմս գնել և գալ նրա մոտ Մոսկվա:
Կինը փոխանցել է գումարը նրա հաշվին, ինչից հետո տղամարդը դադարել է կապի դուրս գալ նրա հետ:
Դրանից հետո Ռաիսան դիմել է ոստիկանություն, գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել: