Գերմանիայի իշխանությունները հրաժարվել են ողջունել ամերիկացի զինծառայողներին. լրատվամիջոցներ
Արևելյան Գերմանիայում ամերիկացի զինծառայողներին պատրաստվում են ակնհայտ հակակրանքով դիմավորել, մինչդեռ Բրանդերբուրգ դաշնային երկրամասի վարչապետ Դիտմար Վոյդկեն հրաժարվել է ողջունել ամերիկացի հյուրերին: Այս մասին հայտնում է news.rambler.ru-ն՝ գերմանական լրատվամիջոցներին հղումով:
«Ես փողոց դուրս չեմ գալու ու նրանց ձեռքով չեմ ողջունելու»,-ասել է Վոյդկեն, որը նաև վստահություն է հայտնել առ այն, որ ամերիկացի զինծառայողներն ու նրանց բերած տանկերը ի վերջո որևէ օգուտ չեն բերի Գերմանիային:
Աղբյուրը մանրամասնում է , որ Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, ձգտում է հավելյալ ռազմական կոնտինգենտ տեղակայել Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում աճող լարվածության ֆոնին:
Զորքերի տեղակայումն իրականցվելու է նաև Գերմանիայի տարածքով, ինչը երկրի բնակիչներին դուր չի գալիս: