Մոդրիչը 6-րդ անգամ Խորվաթիայի տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 6-րդ անգամ Խորվաթիայի տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել:
Այդպիսով՝ նա կրկնել է Դավոր Շուկերի ռեկորդը: 2017 թվականին Մոդրիչն օգնել է «Ռեալին» նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, հաղթել Իսպանիայի առաջնությունում և Աշխարհի ակումբային առաջնությունում՝ դառնալով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:
Խորվաթիայի ընտրանու հետ Մոդրիչը նվաճել է Աշխարհի 2018թ. առաջնությանը մասնակցելու իրավունք: