Իսրայելում ձերբակալվել է ահաբեկչություններ պատրաստող արմատական խմբավորման 17 անդամ
Իսրայելի իշխանությունները Հորդանան գետի արևմտյան ափից ձերբակալել են արմատական խմբավորման 17 անդամի, որոնք ահաբեկչական հարձակումներ են պլանավորել երկրի տարածքում: Այս մասին հայտնում է երկրի անվտանգության ծառայությունը:
Նշվում է, որ Գազայի հատվածում տեղակայված ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման 17 անդամ, որոնք ահաբեկչական հարձակումներ են պլանավորել Իսրայելում, ձերբակալվել են 2017 թվականի նոյեմբերին՝ Իսրայելի անվտանգության ծառայության, երկրի ոստիկանության և բանակի համատեղ գործողության ընթացքում:
Անվտանգության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ վերջերս «ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը Գազայի հատվածում ակտիվորեն ահաբեկչական հարձակումներ է առաջ տարել խմբավորման անդամների միջոցով»։
«Իսրայելի անվտանգության ծառայությունները կշարունակեն աշխատել ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելում ահաբեկչություններ իրականացնելու փորձերը կանխելու համար և ցանկանում են հստակ հայտնել, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատասխանատու կհամարվի իր անունից իրականացված ցանկացած ահաբեկչության համար», - ասված է անվտանգության ծառայության ներկայացուցչի հայտարարության մեջ։