Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Декабрь
2017

Կառավարությունը չի ուզում լքված հանքերը խնդիրները լուծել, որովհետև դա լուրջ ծախսերի և խնդիրների բացահայտման կբերի. Լևոն Գալստյան

0

 

Կառավարությունը չի ուզում լքված հանքերը վնասազերծելու ծրագրեր մշակել և իրականացնել, որովհետև դա լուրջ ծախսերի և խնդիրների բացահայտման կբերի: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

«Կառավարությունը չի ուզում մտնել այս դաշտ: Մտածում են՝ ավելի լավ է տարբեր հեքիաթներ գրենք հանքերի հետ կապված՝ օրենքի մեջ փոփոխություններ, հանձնարարականներ, ուսումնասիրություններ և այլն: Հարց է առաջանում. 15 տարի է ինչո՞ւ չէիք ուսումնասիրում, ո՞վ էր ձեզ խանգարում»,- նկատեց Լևոն Գալստյանը:

Նրա կարծիքով՝ կառավարության կողմից լքված հանքավայրերի աղտոտված ջրերը վնասազերծելու, աղտոտված հողերը մաքրելու քայլը կարող է նախադեպային լինել և ներկայումս էլ շահագործվող հանքերի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ:

«Իրենք չեն ուզում հանքերի շահագործման ուղղությամբ հանկարծ ինչ-որ մի բան անել, որովհետև այդ ոլորտը օրենքից դուրս է: Հանք շահագործողներին ամեն ինչ կարելի է, եթե իրենց ճանապարհները կառավարության հետ այլ ճանապարհներով չգնացին: Ասենք, եթե կոնֆլիկտ ունեն միմյանց հետ, հանքի տերերի հետ, այդ ժամանակ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հանեն դաշտից: Այդ ժամանակ օրենքն էլ կհիշեն, կկիրառեն և այլն։ Բայց, քանի դեռ իրենց ջրերը մեկ առվով են հոսում, հանքերն օրենքից դուրս են, ինչ ուզեն` կանեն»,- նշեց Լևոն Գալստյանը:

Ըստ նրա՝ հանքավայրերն ունեն այնպիսի խախտումներ, որոնց համար քրեական պատասխանատվություն է նախատեսվում: ՀԲՃ-ն բազմաթիվ հաղորդումներ է ներկայացրել հանցագործության մասին, բայց դրանց ընթացք չի տրվել. «Բոլոր տեղերում կա էկոլոգիական քրեական հանցագործություն, այսինքն` բնական միջավայրի այնպիսի աղտոտում, որը ոչ պիտանի է դարձնում այնտեղ բնության և մարդկության գոյությունը»:

Հիշեցնենք, որ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն կառավարությանն էր ներկայացրել Կավարտի և Տանձուտի լքված հանքավայրերի տարածքից դուրս եկող թթվային ջրերի նմուշներում մի շարք ծանր մետաղների, այլ տարրերի և ցուցանիշների լաբորատոր անալիզների արդյունքները, որոնք տասնյակ, հարյուրավոր և նույնիսկ հազարավոր անգամ գերազանցում էին Հայաստանի գետերի ջրերի համար սահմանված էկոլոգիական նորմերը:

ՀԲՃ-ն կառավարության հետևյալ հստակ առաջարկներն էր արել՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի կամ այլ միջոցների հաշվին իրականացնել վերոնշյալ լքված հանքավայրերի առաջ բերած էկոլոգիական բացասական հետևանքների մանրակրկիտ գնահատում և ուսումնասիրություն, հոսքաջրերի մաքրման կայանների նախագծում, տեղադրում և հետագա սպասարկում, թթվային դրենաժի հետևանքով աղտոտվող ջրերի, աղտոտված հողերի լիարժեք մաքրում և վնասազերծում։ Որպես վերջնական արդյունք` իրականացնել այդ լքված հանքերի փակում և ամբողջական ռեկուլտիվացում։ 

«ՀՀ վարչապետին ուղղված մեր առաջարկների բնապահպանության նախարարության կողմից ուղարկված պատասխանում վերոնշյալ երկու առաջարկներին առնչվող գործնական քայլեր իրականացնելու մասին որևէ հստակ արտահայտություն կամ միտք չկա»,- ասվում է հաղորդագրությունում:

Լևոն Գալստյանի խոսքով՝ շատ անգամ են կառավարությունից նման պատասխան ստացել, անգամ երկու հարցով ՀԲՃ-ն դիմել է դատարան, որպեսզի գործադիրի անդամները պարտավորված զգան հստակ պատասխաններ տալ:

«Կներեք, բայց մարդկանց հիմարի տեղ են դնում: Տվյալ դեպքում մենք կոնկրետ առաջարկ ենք գրել, կոնկրետ կետերով, բայց պատասխանում ոչ մի բան չկա առաջարկի վերաբերյալ: Այսինքն` չկա պատասխանատվություն այդ երկու հանքավայրերից դուրս եկող աղտոտված ջրերը վնասազերծելու, աղտոտված հողերը մաքրելու ու ռեկուլտիվացիա կատարելու մասին։ Եթե ի վիճակի չեն մաքրելու, թող ասեն չենք կարող, ոչ թե գրեն, թե կառավարության այս որոշումը որ թվին է ընդունվել, չգիտեմ ինչ է եղել: Մենք էլ կարող ենք որոշումները հանել և կարդալ»,- նշեց նա:

Այս վերջին առաջարկների և պատասխանի հարցով, Լևոն Գալստյանի խոսքով, դատարան չեն գնա. «Բան ու գործ չպետք է թողնենք, միայն դատարաններով զբաղվենք: Մենք ուղղակի ֆիքսում ենք, որ այդ համակարգն անգործունակ է: Իրենք այսօրվա դրությամբ ունեն 0-ին մոտ վստահություն ժողովրդի մոտ»,- հայտնեց աշխարհագրագետը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: 1 июня начнется фестиваль «Лето в Москве. Все на улицу!»


Спорт в России и мире
Москва

Вышел второй подкаст онлайн-лектория «Иннагрика» о возможностях аграрной генетики для молодых исследователей


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Парижские сюжеты: Медведев играл в кошки-мышки, Котов творил историю, Калинская заставляла нервничать Синнера


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Руководство Краснодара посетило китайский Харбин. Рассказываем подробности





Путин в России и мире
Москва

Лучшие фото недели // Запоминающиеся кадры 27–31 мая


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин и Лукашенко обсудили парад в Минске




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

НАТО оказалась не готова к войне с Россией. Тайное соглашение США и Киева: Враг нацелился на Белгород - источники


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Игорь Бутман

Трансляцию концертов оркестра Бутмана в Китае посмотрели более 50 млн человек



Москва

«Это чудо». Спортсмену пересадили сердце, а он сбросил 40 кг и покорил гору

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net