Դասագրքերի հետ կապված ՄԻՊ դիմումը ՍԴ-ն կքննի մարտի 20-ին
Սահմանադրական դատարանը մարտի 20-ին քննելու է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ դպրոցական դասագրքերի անվճար տրամադրման հարցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սահմանադրական դատարանի կայքում տեղադրված 2017 և 2018 թվականների նիստերի ժամանակացույցից:
«Մարտի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4- րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը»,- նշված է կայքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիﬔլ է Սահմանադրական դատարան պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ: Մասնավորապես՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում ﬕայն 1-ից 4-րդ դասարանի աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ:
«Սահմանադրության համաձայն՝ պետական ուսուﬓական հաստատություններում ﬕջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ» վտանգվում է անվճար ﬕջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը»,- ասվում է ՄԻՊ դիմումի մեջ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Tert.am-ին տրամադրեց նաև այլ երկրների ՄԻՊ գրասենյակներից տվյալ երկրներում հանրակրթական դպրոցների դասագրքերի գումարների հետ կապված պատասխանները: Ըստ այդ պատասխանների՝ Լեհաստանի կանոնակարգերի համաձայն՝ դպրոցական նյութերը՝ դասագրքերը և վարժությունների գրքերը 1-8-րդ դասարանների աշակերտների համար անվճար են:
Իսկ Իռլանդիայի սահմանադրության համաձայն՝ նախադպրոցական կրթությունն անվճար է, բայց միջնակարգ դպրոցի տարբեր մակարդակներում տարբեր գումարներ են նախատեսված ծնողների համար: Օրինակ՝ 1-ին դասարանի աշակերտների դասագրքերի համար 2016 թ.-ին նախատեսված է եղել 290 եվրո, 4-րդ դասարանի երեխաների համար 105 եվրո, ավագ դպրոցի աշակերտների դասագրքերի համար՝ 75 եվրո: