Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Декабрь
2017

Ապրիլին իշխանության անցման հարց չկա, այն, ինչպես նախկինում, հետո էլ լինելու է Սերժ Սարգսյանի ձեռքում. Մ. Կոլերով

0

Tert.am-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով հարցին, թե ով կլինի Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլին, նշեց, որ, անկասկած, Սերժ Սարգսյանը: Հարցին էլ, թե ինչո՞ւ այս դեպքում 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ չի լինելու վարչապետ, ռուսաստանցի քաղաքագետը նշեց, որ այն պարզ պատճառով, որ այն ժամանակ բարձրագույն իշխանության կրող անձը՝ Սերժ Սարգսյանը, հույս ուներ, որ իշխանությունը հնարավոր կլինի պահպանել այսպես կոչված՝ չինական-կուսակցական մոդելով, այսինքն՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդի պաշտոնում, սակայն հասկացել է, որ չինական սխեման Հայաստանում չի աշխատում:

-Պարո՛ն Կոլերով, ռուսաստանցի քաղաքագետները մշտապես ասում են, թե հարցը՝ ով է ապրիլից հետո վարչապետ լինելու, բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Այսուհանդերձ, բոլորի համար պարզ է, որ դա այդպես չէ, ինչի մասին օրերս գրել էր ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկը՝ հղում անելով ՌԴ արտգործնախարարության աղբյուրին, որն ասել էր, որ Մոսկվան ուշադիր հետևում է: Արդյո՞ք միայն հետևում է:

- Այն, որ Մոսկվան հետևում է, տրամաբանական է: Իսկ ռուսաստանյան քաղաքագետներին ճիշտ չեք հասկանում: Ռուսաստանյան քաղաքագետները, նրանք, ովքեր արհեստավարժներ են, 100 տոկոսով գիտեն, որ Ռուսաստանը չունի գործիքներ Հայաստանում վարչապետ նշանակելու համար: Մենք սա շատ լավ գիտենք, իսկ ով հակառակն է պնդում, խաբեբա է: Բայց, անկասկած, վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը, այստեղ որևէ կասկած չի կարող լինել:

-Վերջերս նաև մեր քաղաքագիտական շրջանակներում կարծիք հնչեց, որ Սերժ Սարգսյանը միակ մարդն է մինչ ապրիլ-հետ ապրիլ անցումային փուլում, այլ պարագայում, հնարավոր է՝ քաոսի ու անիշխանության ենթարկվի ՀՀ քաղաքական վերնախավն ու օլիգարխիան: Ի՞նչ կարծիքի եք:

-Ապրիլին ոչ մի անիշխանություն ու քաոս չի լինելու: Այն պարզ պատճառով, որ իշխանության ոչ մի անցում, փոփոխություն չի լինելու, այն, ինչպես եղել է Սերժ Սարգսյանի ձեռքում, այնպես էլ կմնա: Խոսքն ընդամենը Սերժ Սարգսյանի արարողակարգային կարգավիճակի փոփոխության մասին է: Վերջ: Այնպես որ՝ քաոս, անկայունություն, անցում չի լինելու:

-Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2 տարի առաջ՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ հայտարարեց, որ չի հավակնում ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնին, իսկ հիմա փաստացի նա է հիմնական թեկնածուն:

-2 տարի առաջ նա հույս ուներ, որ կկարողանա պահպանել բարձրագույն իշխանությունը իր ձեռքում այլ եղանակով՝ որպես իշխող կուսակցության առաջնորդ: Բայց դեռ այն ժամանակ կային կասկածներ, որ իշխող կուսակցության սխեմայի միջոցով իշխանության պահպանումը կատարյալ չէ և չափազանց խորդուբորդ է: Այնպես որ, ավելի պարզ ճանապարհով գնալու որոշում ընդունվեց:

-Մեկ ամիս առաջ նախագահը, իր քաղաքական ապագայի մասին հարցին պատասխանելով, ասել էր, որ չգիտի:

-Ես չգիտեմ՝ երբ է նա որոշել, ես այդքան մոտ շփումներ իր հետ չեմ ունեցել: Բայց, կրկնում եմ, 2 տարի առաջ դեռ նշածս կուսակցական սխեման չափազանց խախուտ էր, և արդյունքում նա ընտրեց պարզ սխեման, որը չինական-կուսակցական եղանակն է: Բայց ակնհայտ է, որ մեր տեղանքում չինական մոդելը չի աշխատում: Մեզ մոտ պահանջվում է ոչ թե կուսակցության առաջնորդ, որը բարձրագույն իշխանության կրողն է, այլ գործադիր իշխանության անձ, որը ցուցումներ, որոշումներ ու ռեսուրսներ է տրամադրում:

-Այսինքն՝ գնահատելով իրավիճակը՝ անհնար համարեց «կաղ բադիկ» մնալու հեռանկարը:

-Նա «կաղ բադիկ» լինել չի կարող:

-Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ ֆորս-մաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օգտվել հարավաբխազական ճանապարհից և Ռոկիի թունելից:

-Այս հարցի քննարկումների իմաստն այն էր, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջև տարիներ շարունակ բանակցվում էր Հարավային Օսիայի և Աբխազիայի սահմանային այս հատվածներին որոշակի մաքսային ձևաչափ տալու հարցը: Եվ, այո, համարվում է, որ այս համաձայնությունը ձեռք բերված է, և այդ իսկ պատճառով հիմա մնացել են միայն տեխնիկական հարցեր: Կարծում եմ՝ Հայաստանը կօգտվի այս ուղուց և ոչ միայն ֆորս մաժորային իրավավիճակներում:

-Հայ-թուրքական հարաբերությունների հարցը նորից ակտուալ է դարձել. այս համատեքստում հնարավոր համարո՞ւմ եք, որ Թուրքիան ինչ-ինչ պատճառներով բացի սահմանը:

-Չեմ կարծում։ Հսկա Թուրքիայի համար Հայաստանի հետ սահմանը բացելուց տնտեսական որևէ օգուտ չկա: Արդեն հիմա թուրքական արտադրանքն ազատ ներկայացված է ՀՀ շուկայում: Եվ Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի համար կարող է աղետալի լինել՝ Թուրքիան տնտեսապես ուղղակի կճզմի Հայաստանը: Եվ իզուր, որ Հայաստանում մարդիկ կան, որ հույս ունեն, որ սահմանի բացմամբ ՀՀ տնտեսության վիճակը լավանալու է: Նրանք ուղղակի խելագարներ են: Եվ հետո, մի մոռացեք հետախուզական աղետի մասին, որի առջև Հայաստանը կկանգնի բացման դեպքում:

-Լրտեսության փորձերը կավելանա՞ն։ Իսկ Վրաստանի միջոցով չե՞ն կարող։

-Իհարկե կավելանան: Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա բաց սահմանն այդ լրտեսությունը կդարձնի զանգվածային:

-Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու հարցով ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկությունն ինչպե՞ս եք գնահատում։

-Կարող էր և ձեռնպահ մնալ, որովհետև Երուսաղեմը սուրբ քաղաք է ոչ միայն հրեաների, արաբների, այլև՝ հայերի համար: Ես, իհարկե, գիտեմ, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկել: Իրանի համար, բայց կարող էր և ձեռնպահ մնալ:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Благодаря модернизации театры Москвы создают уникальные декорации


Спорт в России и мире
Москва

В Москве прошёл спортивный праздник для росгвардейцев


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
ATP

Янник Синнер высказался о первом месте в рейтинге ATP и травме Новака Джоковича


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве проходит акция по безопасному использованию СИМ





Путин в России и мире
Москва

Путин пригрозил оружием Западу, Киев закрыл поездки по Европе, США ввели санкции против Грузии – большие итоги недели от РИА «Новый День»


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Юрий Лоза

«Ищи, кому это выгодно»: Юрий Лоза выдвинул свою версию убийства Игоря Талькова



Москва

Источник 360.ru: водитель Fiat погиб в ДТП с поливомоечным КамАЗом в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net