Ավստրալացի հեծանվորդը մահացել է մարզումների ժամանակ
Ավստրալացի հեծանվորդ Ջեյսոն Լոունդսը մահացել է ավստրալական Բենդիգո քաղաքում անցկացվող մարզումների ժամանակ:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, պարապմունքների ժամանակ Լոունդսը հեծանվով բախվել է ավտոմեքենայի և զոհվել է: 23-ամյա հեծանվորդը հանդես էր գալիս Israel Cycling Academy թիմի կազմում, որի թվիթերյան էջում էլ հրապարակվել է դժբախտ պատահարի մասին լուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լոունդսը վեցերորդ տեղն է զբաղեցրել 2016-ի աշխարհի առաջնության ժամանակ: