Ապատիայից ելքն ազգային նոր մտածողությունն է
Ապատիան մեզանում վերածվել է ազգային ախտի: Զրոյացված սպասելիքները, փոփոխությունների նկատմամբ հավատի բացակայությունը կամ հիասթափությունն առավել խորացնում են ընկճախտը: Հանրային կյանքում այն արտահայտվում է տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությամբ: Հայի հոգեբանական գենոտիպը եթե իր վրա կրում ու «տանում» է երևույթների բացասական ընթացքը, ապա դրանք փոփոխելու հարցում չի ձգտում նշանակալի դերակատարում ունենալ: Անհրաժե՞շտ է արդյոք մեզ ազգային […]