Ռոնալդուի գոլը Ռեալին դարձնում է աշխարհի ակումբային առաջնության հաղթող (տեսանյութ)
Աշխարհի ակումբային 2018թ. առաջնության եզրափակչում Մադրիդի «Ռեալը» ուժերը չափեց «Գրեմիոյի» հետ:
Ամբողջ խաղի ընթացքում «սերուցքայիններն» ունեին առավելություն: Առաջին խաղակեսի մի շարք գրոհներն այդպես էլ չտվեցին իրենց ցանկալի արդյունքը:
Երկրորդ խաղակեսն «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ավելի արդյունավետ սկսեցին: 53-րդ րոպեին տուգանային հարված նշանակվեց բրազիլական ակումբի դարպասին: Տուգանային հարվածը իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով, գնդակն անցկացնելով պատ կանգնած ֆուտբոլիստների միջով, բացեց խաղի հաշիվը:
Կրիշտիանուի այս գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» և մադրիդյան ակումբը նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի կոչումը:
Պորտուգալացին իր 7-րդ գոլը խփեց այս մրցաշարում, որը լավագույն ցուցանիշն էր մրցաշարի ամբողջ պատմության մեջ:
Հիշեցնենք, որ «Ռեալը» դարձավ միակ ակումբը, որն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ: Ընդհանուր առմամբ, սա մադրդիցների համար աշխարհի ակումբային առաջնության երրորդ գավաթն էր: Այս ցուցանիշով մադրիդյան ակումբը հավասարվեց կատալոնական «Բարսելոնային»:
«Ռեալ Մադրիդ»-«Գրեմիո»՝ 1:0
Գոլը՝ Ռոնալդու (53)