Мы в Telegram
Добавить новость
123ru.net
World News in Armenian
Декабрь
2017

Օրենքն Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի. բուռն քննարկում ԱԺ-ում՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի նախագծի կիրառելիության շուրջ

0

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր բուռն քննարկվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել է առաջին ընթերցմամբ:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ նոր առաջարկներ` պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ, չեն եղել:

Պատգամավորները, սակայն, հայտնեցին իրենց մտահոգությունները:

«Հարց է առաջանում, թե ինչպես է այս օրենքը կիրառվելու, ինչ հետևանքների է հանգեցնելու: Կա նման մտահոգություն, որոշ դեպքերում արդարացված մտահոգություն, նկատի ունենալով մեկ կարևոր հանգամանք՝ մեր երկրի պատմության ընթացքում Սահմանադրականի դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների 99 տոկոսը հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նրա համար որ օրենքը վատն է, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել: Այսինքն՝ հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե օրենքն ինքնին, այլ օրենքը, դրա իրավակիրառ պրակտիկայում տրված նշանակությունը: Օրենքը, ինչքան էլ որ էմոցիոնալ հարթության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որովհետև միտված է կանխարգելմանը, նախականխմանը»,- ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ Գևորգ Կոստանյանը հույս հայտնեց, որ կառավարությունը լուրջ կվերաբերվի դրա գործարկման խնդիրներին:

«Թեև մենք համաձայնություն տալիս ենք այս օրենքին, մենք համաձայնություն տալիս ենք այս գաղափարախոսությանը, որ այն ներդրվի մեր իրավական համակարգի մեջ, մենք հետևողական ու պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործարկմանը, մեկնաբանությանը: Շատ հասկացություններ մենք կիրառում ենք քրեական օրենսգրքում նախատեսված եղանակով, խոսքը «բռնություն», «ազատությունից զրկել» հասկացությունների մասին է, որոնք ունենք կոնկրետ նշանակություն քրեական իրավակիրառ պրակտիկայում:

Մենք պետք է վստահ լինենք, որ ընտանեկան բռնության կանխարգելման դեպքերում մենք պետք է կարողանանք այս հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ որովհետև ընտանիքը մեր հասարակության մեջ բացարձակ, անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Գ. Կոստանյանը:

Պատգամավորի խոսքով՝ օրենքի կիրառումը պետք է կանխատեսելի լինի ցանկացած քաղաքացու համար, այնինչ հասարակությունը մտահոգված է այս օրենքով, որովհետև չունի կանխատեսելիության զգացում: Կոստանյանի խոսքով՝ սա լավ օրենք է, բայց իմպլեմենտացիայի խնդիր կարող է առաջանալ:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի կիրառման պրակտիկայում եթե դրսևորվեն այնպիսի երևույթներ կամ օրենքի մեկնաբանվի այն կերպ, որ փորձ է՝ ներխուժել ընտանիք, ապա ինքը լինելու է այն պատգամավորներից մեկը, որը նախաձեռնելու է օրենքի փոփոխություն:

«Հուսով եմ, որ նման մեխանիզմներ չեն լինի: Այս օրենքի կիրառողները ևս հայ մարդիկ են, որոնց համար այս արժեքները բարձրագույն են: Այս օրենքի կիրառման պրակտիկան, հուսով եմ, փոքր կլինի, կսահմանափակվի կանխարգելմամբ»,- ասաց Հրայր Թովմասյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը նկատեց՝ ստացվում է, որ ովքեր կողմ են օրենքի ընդունմանը, կարծում են, որ դրա կիրառումը իրականության մեջ խնդիրներ է առաջացնելու, բայց ամեն դեպքում կողմ են քվեարկում դրան:

«Մենք օրենքի կիրառման վրա հսկողություն իրականացնելու ուրիշ լծակ չունենք, քան փոփոխություններ ու լրացումներ կատարելը: Դուք գտնում եք, որ կիրառման հարցերում այս օրենքը հղի է խնդիրներ առաջացնելու հավանականությամբ։ Այդ դեպքում իմաստը ո՞րն է՝ ընդունել, հետո ընկնել դա փոխելով: Ես չեմ փոխել իմ դիրքորոշումը: Խմբակցությունում ազատ քվեարկության է թողնված այս հարցը»,- ասաց նա:

Հրայր Թովմասյանը չհամաձայնեց, ասաց, որ թե՛ իր, թե՛ Գևորգ Կոստանյանի խոսքում նման երանգ չկար: «Մենք ասացինք, որ եթե, ապա: Մենք չասացինք, որ նման երևույթներ կան: Մենք նման օրենք չենք ունեցել, մի շարք հասկացություններ նոր են և մենք ասում ենք, որ նման երևույթների առկայության պարագայում, որի հավանականությունը բավական փոքր է, մեր գործիքակազմով մենք կարող ենք հասնել հնարավոր խնդիրների լուծմանը»,- շեշտեց Հրայր Թովմասյանը:

Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ Սահմանադրական դատարանն օրինակ դատաիրավական է ճանաչում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է քրեական օրենսգիրք չունենանք:

«Մեր խնդիրն այն է, որ քանի որ սա նոր ինստիտուտ է, որը ներդրվում է մեր երկրում, այն կարող է բերել տարբեր մեկնաբանությունների: Խնդիրն այն է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է բերենք միասնականության՝ դրան մաքսիմալ զերծ պահելով հնարավոր բացասական դրսևորումներից: Սովետական ժամանակից մինչ օրս մենք չենք ունեցել նման ինստիտուտ, մեր իրավակիրառ պրակտիկայում սա չի եղել, ուստի այն կարող է հանգեցնել որոշակի դժվարությունների։ Բայց չի նշանակում, որ մենք պետք է նման օրենք չունենանք: Եթե մի բան մեզ անհայտ է, չի նշանակում, որ պետք է անհայտ էլ մնա»:

Գևորգ Պետրոսյանը պարզաբանեց, որ ինքը օրենքին դեմ չէ, բայց դեմ է օրենքի այն հատվածին, որը երաշխավորում է թաղային ոստիկանների անհարկի միջամտությունը ընտանիքի գործերին:

«Օրենքը հո Աստվածաշունչ չէ, որ անվրեպ կիրառվի... Եթե համակարծիք են շատերը, որ կիրառման ընթացքում պետք է հարուցվեն խնդիրներ, դրանք վերացնենք, ոչ թե ընդունենք, հետո ընկնենք դրանք վերացնելով»,- ասաց «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչը:

«Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Նապոլեոն Ազիզյանն էլ ասաց, որ օրենքին դեմ մարդիկ ամենաշատը ուզում են, որ ընտանիքներում բռնություն չլինի, որովհետև հստակ չէ, թե ինչի է հանգեցնելու այս օրենքը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ մտահոգությունները վերաբերում են ընտանիքներին միջամտելու դրույթին: Ըստ նրա՝ իր մտահոգությունները փարատվել են:






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: В столице открыт сезон фонтанов


Спорт в России и мире
Москва

"Спартак" обыграл "Локомотив" в 26-м туре чемпионата России


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Новак Джокович

Шикарный и практичный стиль Елены Джокович из базовых вещей


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

В Москве прошел ливень «летней интенсивности»





Путин в России и мире
Москва

Париж решил показать, что такое ядерное сдерживание России по-французски


Лукашенко в Беларуси и мире
Минск

Это - война: литовские беспилотники попытались атаковать Минск




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Продюсера Reuters арестовали за публикацию материалов на YouTube-канале «НавальныйLIVE»



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



The Beatles

«Если прищуриться, мы похожи на The Beatles» // Евгений Цыганов о своей карьере музыканта



Москва

Самокатчики в Москве уже собрали 15 тысяч штрафов

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net