ԱՄՆ-ում երիտասարդական բասկետբոլային հանդիպման ավարտին կրակ են բացել դպրոցականների ուղղությամբ
Ամերիկյան Շամփեյն քաղաքում (Իլինոյս նահանգ) դեկտեմբերի 9-ին հրաձգություն է տեղի ունեցել երիտասարդական թիմերի միջև բասկետբոլային հանդիպման ավարտին:
Ինչպես հաղորդում է Комсомольская правда-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին, արտակարգ միջադեպը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի հարևանությամբ: Կատարվածի հետևանքով 15-18 տարեկան 3 աղջիկ է տուժել: Երեքին էլ հոսպիտալացրել են: Բժիշկները հայտնում են, որ նրանց կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Միևնույն ժամանակ ոստիկանությունը փորձում է պարզել կատարվածի հանգամանքները և պարզել կրակ բացողի ինքնությունը: