Վիեննայում մեկնարկել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ
![Վիեննայում մեկնարկել է Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ](https://gdb.rferl.org/CDF25007-4707-4919-8E1D-28414CAAB74E_cx52_cy25_cw48_w800_h450.jpg)
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ։ Այդ մասին Թվիթերի իր միկրոբոլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։
Նալբանդյանը երեկ է մեկնել Վիեննա՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-ը կայանալիք Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։
Վիեննայում նախատեսված է նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում։