Հրապարակվել են Linkin Park-ի՝ ինքնասպան եղած մեներգչի դիահերձման արդյունքները
Ամերիկյան Linkin Park ռոք խմբի նախկին մեներգիչ Չեսթեր Բենինգթոնի դիահերձման արդյունքներն արդեն հրապարակվել են, հայտնում է TMZ-ն՝ մանրամասնելով, որ հուլիսի 20-ին ինքնասպանություն գործած երաժշտի օրգանիզմում հայտնաբերվել են ալկոհոլ ու թմրանյութեր:
Աղբյուրը նշում է, որ Բենինգթոնի արյան մեջ հայտնաբերվել է MDMA (էքստազի):
Հանգուցյալի սենյակում որևէ երկտող չէր հայտնաբերվել: Իրավապահները գտել էին միայն Բենինգթոնի կողմից ձեռքով գրված ինքնակենսագրությունը:
Հիշեցնենք, որ 41-ամյա Բենինգթոնը մահացած էր հայտնաբերվել Կալիֆորնիայի իր տանը: Հայտարարվել էր, որ ռոքերն ինքնասպանություն է գործել՝ կախվելով կաշվե գոտու միջոցով: