1.5 մլն եվրո ՆԱՏՕ-ից և 100 մլն դոլարի վարկ ՌԴ-ից. ԱԺ-ն համաձայնագրեր ու օրենքներ ընդունեց (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր հերթական քառօրյա նիստն սկսեց ընդունելով մի շարք նախագծեր: ԱԺ-ն՝ 82 կողմ և 5 դեմ քվեարկությամբ ընդունեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» նախագիծը:
ԱԺ-ն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ 65 կողմ 25 դեմ քվեարկությամբ ընդունվեց: Կողմ քվեարկեցին միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները:
«Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև` համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվեց միաձայն՝ 90 կողմ: Նշենք, որ 1.5 մլն եվրո կտրամադրվի ՊՆ-ին՝ ոչնչացվելու պիտանելիությունից դուրս եկած 140 միավոր ԶՈւ տեխնիկա ու 21 միավոր զրահապատ մարտական մեքենաներ:
Միաձայն ընդունվեց նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը՝ 92 կողմ քվեարկությամբ:
Նշենք, որ ՌԴ-ն ﬕնչև 100 ﬕլիոն դոլարի պետական արտահանման վարկ է տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար:
ԱԺ-ն կողմ քվեարկեց նաև մի շարք այլ քննարկված օրենքների նախագծերի: